ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել. Դավիթ Անանյանը ներկայացրել է եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարի էությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել, խոսք է գնացել ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագրման մասին, իսկ հայտարարագրումը դեռևս չի նշանակում, որ եկամուտը պետք է հարկվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը ըված հարցազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ-ը որոշել է հարկել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Դուք շատ լավ առանձնացրեցիք խնդիրը: Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ մենք որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների եկամուտները, այլ ոչ թե տրանսֆերտները: Դրա մեջ շատ էական տարբերություն կա, որովհետև մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ նույնիսկ գաղափար չենք արտահայտել, որովհետև տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են: Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների հայտարարագրման մասին: Եվ հիպոթետիկ կարող էր նաև քննարկվել նաև այն եկամուտներ, որոնք ստացել են եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ համարվող  մեր քաղաքացիներն արտասահմանում: Եվ այդ եկամուտները կարող էին հիպոթետիկ քննարկվել որպես տարեկան եկամուտների հայտարարագում ներառման ենթակա գումարներ: Այնինչ, փոփոխվել է կամ այլ կերպ է ընկալվել մեր արտահայտած մտքերը: Մենք որևէ անգամ չենք ասել, որ պատրաստվում ենք հարկել տրանսֆերտները»:

ՀՀ ՊԵԿ նախագահը բացատրեց նաև, թե ինչում է կայանում տարբերությունը: «Ենթադրենք մեր հայրենակիցն աշխատանք է կատարել դրսում, ստացել է եկամուտ, այդ եկամուտը կամ հարկվել է եկամուտ վճարողի կողմից կամ չի հարկվել: Եթե այդ եկամուտ ստացողը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է, այսօր էլ կա օրենքի պահանջ, որ ինքն այդ եկամուտները պետք է հայտարարագրի՝ տարեկան հաշվարկն ներկայացնելու միջոցով»,- ընդգծեց Անանյանը՝ համաձայնելով դիտարկմանը, որ հայտարարագրելը մեկ այլ բան է, հարկելը ուրիշ:

Նա մանրամասնեց, որ եկամուտները հայտարարագրում ներառելը դեռևս չի նշանակում, որ այդ եկամուտը պետք է հարկվի, որովհետև այդ եկամուտը կարող է այլ երկրում ավելի բարձր դրույքաչափով հարկված լինել, մեր տարեկան դրույքաչափն ավելի ցածր լինի, ինչի արդյունքում որևէ պարտավորություն չառաջանա: «Բայց տարեկան հայտարարագրում այդ եկամուտը ներառելը դեռ պետք է քննարկվի և խելամիտ է, որ պետք  է ներառվի: Մենք երբրև չենք ասել, որ տրասֆրենտրեը պետք է հարկվեն»,- նշեց Դավիթ Անանյանը:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում եկամուտ, ենթադրենք՝ բարեկամը Մոսկվայից 100 դոլար է ուղարկում մարդուն, դա նրա եկամո՞ւտն է, Անանյանը պատասխանեց. «Եթե ձեր ընտանիքի անդամն է ուղարկում այդ գումարը, դա կարող է ձեզ համար որպես եկամուտ չդիտվել, որովհետև ընտանիքի անդամը, ստանալով եկամուտ, ըստ էության, բաշխում է իր եկամուտը ընտանիքի անդամների մեջ: Դա նույնն է, որ մենք մեր ամսեկան աշխատավարձի մի մասը մեր ընտանիքի անդամին տանք այս կամ այն գնումն անելու համար: Մեր ընտանիքի անդամի համար մեր եկամուտների բաշխված այդ մասը չի համարվում եկամուտ: Բայց եթե դուք ստանում եք ձեր բարեկամի կողմից ուղարկված ինչ-որ գումար, ով ձեր ընտանիքի անդամը չէ, այսինքն ընտանեկան բաշխման ենթակա զամբյուղի մասին չէ խոսքը, հնարավոր է, որ այդ գումարը ձեզ համար դիտվի եկամուտ: Բայց նորից եմ ասում՝ ես Ձեր հիպոթետիկ հարցին տվեցի հիպոթետիկ պատասխան: Բայց երբևիցե չի քննարկվել, որ այդ ձեր հիպոթետիկ տրանսֆերտը կարող է հանկարծ հանդիսանալ հայտարարագրման ենթակա եկամուտ»:

Անդրադառնալով հարցին, եթե մարդը աշխատում է Ռուսաստանում, և հայտնի չէ՝ նրա աշխատավարձը սև է՞, թե՞ սպիտակ, ինչպես է որոշվում այդ մարդը համարվո՞ւմ է եկամտային հարկի տեսանկյունից ռեզիդենտ, թե՞ ոչ:՝ Դավիթ Անանյանն ասաց. «Հարկային օրենսգրքով հստակ կանոն կա, թե ինչպես է որոշվում ռեզիդենտը: Եկամտային հարկի իմաստով ռեզիդենտությունը քաղաքացիության հետ կապ չունի: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում 180 օր և ավելի գտնվելու հանգամանքն է կամ կենսական շահերի կենտրոնի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը: Ի՞նչ բան է կենսական շահերի կենտրոն: Կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ տվյալ անձը իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը, այնտեղ է իր ընտանիքը, հիմնական գույքը: Այսինքն, այս երկու կոմպոնենտով հարկային օրենսդրությամբ բնորոշվում է՝ տվյալ անձը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է՞, թե՞ ոչ: Եվ, եթե մեր հայրենակիցները տարվա ընթացքում 3-4 ամիս արտագնա աշխատանքի են, նշանակում է, որ նրանք ավելի քան 180 օր գտնվել են Հայաստանում, իսկ եթե չեն գտնվել, նշանակում է, որ նրանք չեն համարվում ռեզիդենտ»:

Անանյանն անդրադարձավ նաև հարցին, եթե, օրինակ, անձը բնակվում է Երևանում, բայց Մոսկվայում ունի բնակարան, որը տվել է վարձով և այդպես եկամուտ է ստանում, այդ եկամուտը Մոսկվայո՞ւմ պետք է հարկվի, թե Երևանում: ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ ակդ եկամուտը Մոսկվայում էլ պետք է հարկվի, Հայաստանում էլ պետք է հարկվի: «Ես պարտավոր եմ այս նախադասությունը բացատրել, որպեսզի շահարկումների առարկա չդառնա: Դա կհամարվի պասիվ եկամուտ, և Ռուսաստնաի օրենսդրությամբ՝  դրա մի մասը որպես եկամտահարկ կգանձվի ռուսաստանյան բյուջե: Բայց անձը, ով ռեզիդենտ է և ունի պասիվ եկամուտ, իսկ ռեզիդենտության նորմն այն է, որ ռեզիդենտը պարտավոր է հայտարարագրել իր համընդհանուր եկամուտները՝ անկախ նրանից՝ դրանք ստացվել են հայաստանյան աղբյուրներից, թե արտերկրում: Հետևաբար, այսօրվա օրենսդրությամբ նա պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվարկ, ներառել այդ եկամուտը իր տարեկան հաշվարկում և հաշվարկի հարկը մեր օրենսդրությամբ և հանի այն հարկը, որը վճարել է Ռուսաստանում: Այսինքն, միևնույն հարկման օբյեկտը երկու անգամ երբեք չի հարկվում: Այսինքն, հարկվում է, հանվում է արտասահմանում վճարված հարկերը»,- պարզաբանեց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ իրենք առաջինը չեն, որ առաջարկում են ընդհանուր եկամուտների տարեկան հայտարարագրման մեխանիզմ: «Մենք առաջինն ենք, որ հիմա հայտարարում ենք, որ այդ գաղափարը տեխնիկապես իրագործելի է: Մենք հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների առումով այնքան ենք զարգացրել մեր հարկային համակարգը, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել այդ գաղափարը, որի մասին ավելի քան 20 տարի բոլորս երազում ենք:  Վերջիվերջո, ինչո՞ւ ենք մենք ուզում գնալ սրան: Մենք ուզում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտները ոչ թե հարկվեն հարկային գործակալի ինստիտուտի միջոցով, այլ ուղղակիորեն տարեկան հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Դրանով մենք ստվերի դեմ պայքարում շատ մեծ առաջընթաց կունենանք»,- ասաց նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular