ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիոն չարաշահումներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում. հարուցվել են քրգործեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի երկու ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
     
Մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իրականացված՝ 2014-ից 2017թթ. ուսումնական տարիներին բուհն ավարտած առկա մագիստրատուրայի նախկին ուսանողների ամփոփաթերթերում նշանակված գնահատականների և ուսանողների անձնական քարտերում գրանցված գնահատականների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են անբավարար գնահատականներով բուհն ավարտելու և ավարտական դիպլոմներ ստանալու դեպքեր: Պարզվել է, որ նշված ուսումնական տարիների ընթացքում տարբեր առարկաներից  դասախոսների կողմից  ամփոփաթերթում տարբեր բաժինների թվով 7 ուսանողների դրվել  է անբավարար գնահատական, որն արձանագրվել է նաև վերջիններիս անձնական քարտերում։

Նման պայմաններում, այդ ուսանողները, շարունակելով ուսումնառությունը, 2016 և 2017 թվականների մայիս ամիսներին ստացել են ավարտական դիպլոմներ։

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Նյութերի  նախապատրաստման  ընթացքում  փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ վերը նշված ուսանողները համապատասխան առարկաներից անբավարար գնահատականներ ստանալուց հետո չեն ներկայացել լուծարքներին, նրանց ընթացիկ ակտիվությունն եղել  է անբավարար, և վերջնական գնահատականները ևս ստացվել են զրո կամ անբավարար: Ամփոփաթերթերում առկա չեն եղել նրանց կողմից քննությունները վերահանձնած լինելու մասին տվյալներ:

Մյուս քրեական գործը հարուցվել է Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ:

Մասնավորապես Գյումրի քաղաքի մի բնակիչ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում  հաղորդում  է  տվել այն մասին, որ, աշխատելով «Գյումրու թիվ 37 դպրոց» ՊՈԱԿ-ում որպես համակարգչային օպերատոր, 2018թ. հունվարից մարտ ամիսներին, իր հաստիքը չկրճատելու և աշխատանքից չհեռացնելու դիմաց, դպրոցի տնօրենին, վերջինիս պահանջով, տվել է իր ամսական աշխատավարձի կեսը։  Իսկ 2017թ. նոյեմբերից 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, նույն նպատակով և կրկին տնօրենի  պահանջով, նրան է տվել որպես փոխարինող իրեն հատկացված, սակայն չպարապած, ինֆորմատիկայի դասաժամերի համար հասանելիք գումարները, ինչպես նաև իր հիմնական աշխատավարձի մի մասը և 2017-2018թթ ուսումնական տարվա ինֆորմատիկա առարկայի համար հասանելիք արձակուրդային վճարը։

Հաղորդման առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ որպես կաշառք գումարը դպրոցի տնօրենին է փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։  

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների որոշումներով  երկու դեպքի առթիվ էլ հարուցվել են քրեական գործեր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծելու ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ՝ ՀՀ  քրեական օրենսգրքի    311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին  մասի և  313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզի վարչական տարածքում, 2018թ. ընթացքում, նոյեմբերի 20-ի դրությամբ, Շիրակի մարզի ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է թվով 19 քրեական գործ, որոնցից 18-ով նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ մեկի վարույթը  կարճվել  է: Դրանց շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել 14 անձանց՝  (ԲՈՒՀ-ի պրոռեկտոր, ինստիտուտի մասնագետներ, դպրոցների և ուսումնարանների տնօրեններ և փոխտնօրեններ)։
 
Նշված քրեական գործերով վերականգնվել է 16.017.869 ՀՀ դրամի նյութական վնաս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular