ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետից՝ «օբիժնիկ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ (իրականում նման կառույց գոյություն չունի) Հմայակ Հովհաննիսյանը, ով տևական ժամանակ ասպարեզում չկար, կրկին հայտնվեց ու միանգամից պարզ դարձավ, որ այս ամբողջ ընթացքում նա ժամանակը վատնել էր զուր և ընդամենը կորցրել է իրականության զգացողությունը:

Նշենք, որ Հովհաննիսյանն ընդունակ է ցանկացած մարդու համբերության հունից դուրս բերել, դա բոլորին է հայտնի: Նրա երկարատև քաղաքական գործունեությունն այլ բան չէ, քան աջ ու ձախ խայթելու, փնովելու, վարկաբեկելու պարբերական ընթացք, որտեղ թիրախի տակ են հայտնվում անխտիր բոլորը՝ նայած հանգամանքների ու իրավիճակների:

Պարոն Հմայակը փորձել է նախօրեին ՊԵԿ-ի կողմից տարածած հայտարարության վերաբերյալ՝ ըստ որի նախատեսվում է արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումները գանձվի նաև ՀՀ-ում, անել որոշակի զառանցանք հիշեցնող աղբանոցային դատողություններ: Այս դատողություններում արհեստականորեն շահարկվում է նաև Գագիկ Ծառուկյանի անունը. սա ուղղակի դասական աբիժնիկի պահված հիշեցնող վարքագիծ է, ուրիշ ոչինչ:

Արդյոք այս քաղաքական դիակը մոռացել է, որ ինքն ընդամենը մարած աբլիգացիա է, և 2012-ին քաղաքական արենա վերադարձավ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ երբ ընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում: Հետաքրքիր է արդյո՞ք Հմայակն ինքն իրեն երբևէ հարց տավել է, թե իր ո՞ր արժանիքի համար է դա տեղի ունեցել. իսկ այսօր ուղղակի անլուրջ է, երբ տեսնում ես Հմայակը Ծառուկյանի վերաբերյալ վայրահաչում է: Սա այն դեպքն է, երբ Հովհաննիսյան Հմայակը որպես օրինակ ծառայում է այն հնադարյա պնդմանը, թե «քաղաքականությունը դա անբարոյականության արվեստ է». Հմայակի դեպքում դա դիտարկվում է որպես բացարձակ ճշմարտություն: Մարդիկ բնական է չեն մոռացել նրա պահվածքը քաղաքական դաշտում՝ շատ արագ ճամբարափոխ լինելն ու սրա-նրա դուդուկի տակ պարելը, երբ ով փող էր վճարում լիզում էր տվյալ հովանավորյալի ոտմանանները: Մարդիկ իրենց հիշողության մեջ չեն մոռացել, որ կան նման «քաղաքական քայլող դիակներ», և նման տարրերը պետք է չմոռանան, որ ցանկացած փորձ հանրության կողմից կստանա լուրջ բարոյական ապտակ:

Հ.գ. Մարդիկ հեռացնում են իրենցից այն, ինչ վնասակար է և տհաճ, փոխարենն իրենց մոտ են պահում
այն, ինչը հաճելի է ու օգտակար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular