ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սադրանք, որ կարող է քանդել ՀԱՊԿ–ը. շանս հայ–ռուսական հարաբերությունների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ–ից Յուրի Խաչատուրովի հետկանչն անշուշտ չէր կարող լինել հարթ գործընթաց՝ հաշվի առնելով թե՛ ներհայաստանյան գործընթացների առանձնահատկությունները, թե՛ այդ կառույցում առկա խորքային խնդիրները: Մի կողմից, իհարկե, հայաստանյան նոր իշխանությունների դիվանագիտական անփորձությունը, մյուս կողմից այդ կառույցի բուտաֆորիկ բնույթն ու ներքին հարաբերություններում առկա շահերի հակադրությունը, մեկնարկը դարձան բավական ինտրիգային գործընթացի: Եվ եթե սկզբում գործընթացն ուղեկցվում էր բացառապես հայ–ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությամբ, ապա այժմ այն թևակոխել է ավելի ծավալուն հուն՝ խաղի մեջ են մտել Բելառուսն ու Ղազախստանը՝ իրենց ներհապկյան շահերով ու պրոադրբեջանական լոբբինգով: Անցնող շաբաթվա վերջում միմյանց հասցեին հնչած փոխադարձ կոշտ հայտարարություններով փոխանակվելուց հետո Հայաստանն ու Բելառուսը, ըստ էության, ՀԱՊԿ– ում առկա ներքին խնդիրներին տվեցին դրսևորման այլ ընթացք, այլ ընդգրկունություն: Դժվար է ասել՝ արդյո՞ք կստացվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծել՝ աղ չլցնելով ՀԱՊԿ–ում առկա խորքային «վերքերին», թե՞ ամեն դեպքում առանձին վերցրած հարցը կդառնա այդ կառույցում լուրջ տեղաշարժերի առիթ:

Ակնհայտ է, որ նոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: Հենց սրանով է բացատրվում Ռուսաստանի դժգոհությունը Խաչատուրովի հետկանչի կապակցությամբ. ի սկզբանե պարզ էր, որ նոր քարտուղարի ընտրության հարցը դառնալու էր ՀԱՊԿ–ում ղազախա–բելառուսական տանդեմի և  նրանց ադրբեջանական լոբբինգի թիրախը: Ամեն դեպքում եղածը եղած է, ու հիմա կարիք կա թույլ չտալ, որպեսզի այդ շահերը դրսևորվեն այնպես, որ կարողանան վճռել կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

Պատահական չէ, որ Բելառուսի նախագահին կոշտ հակադարձելուն զուգահեռ Փաշինյանը շեշտեց, որ զրուցել է նաև Վլադիմիր Պուտինի հետ: Սա հստակ ազդակ է առ այն, որ իր կոշտ ձևակերպումներում Հայաստանն առնվազն միայնակ չէ: Մեծ հաշվով, իհարկե, գլխավոր քարտուղարի մանդատ ունենալը Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Միակ բանը, որ այն կարող է նշանակել՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հիման վրա, այդ կառույցում հենց Ռուսաստանի երկրորդ համարի դերում խաղալն է: Առանց աշխարհաքաղաքական հստակ շահերի, բացառապես ռուսական կայսերապաշտական ամբիցիաների վրա ստեղծված այդ կառույցն այժմ ի ցույց է դնում իր ներսում առկա խորքային խնդիրները: Ակնհայտ է, որ ռուսական շահերից զատ կառույցի ներսում կա մեկ այլ ուղղություն, որը պայմանական կարող ենք կոչել եվրասիական կամ ասիական, որը փորձում է կառույցն իրենով անել: Հենց այս կոնտեքստում է, որ Հայաստանը ստանում է այլ դերակատարության շանս, ավելին քան պարզապես ռուսական կողմի փոխանորդ կամ կցորդ լինելը: Հայաստանը դառնում է ՀԱՊԿ–ում ռուսական շահերին հակադիր ձևավորվող շահերի փոխզսպման գործոն:

ՀԱՊԿ–ում խորքային խնդիրներ կան վաղուց: Ռուսական շահերին հակադիր ձևավորվող շահերը իրենց մասին խոսել տվել են դեռ այն ժամանակ, երբ Խաչատուրովը գլխավոր քարտուղար չէր: Խաչատուրովի հետկանչն, իհարկե, սադրեց կառույցի ներսում խորքային հակասությունների ի հայտ գալը: Բայց մեծ հաշվով Խաչատուրովի հետկանչը չէ, որ այդ հակասությունների պատճառն է, այն պարզապես դարձավ դրանց արտահայտման ազդակ: Հայաստանյան իշխանությունների դիվանագիտական անփութությունն, ըստ այդմ, կարող է հակառակ էֆեկտ ունենալ՝ սադրելով կառույցի ներսում առկա խնդիրների դրսևորումը, Հայաստանը շանս է ստանում այս ճգնաժամային իրավիճակում Ռուսաստանին ներկայանալ որպես ոչ թե փոխանորդ, այլ ռեալ գործոն, ոչ թե որպես շահերի սպասարկող, այլ ինքնուրույն սուբյեկտ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպես հայաստանյան ղեկավարությունը կփաթեթավորի ու «կվաճառի» այդ գործոն լինելու հանգամանքը: Հուսանք՝ Հայաստանի ազդեցությունը չի սահմանափակվի միայն Պուտինի հետ հեռախոսազրույցներին հաջորդող կոշտ հայտարարություններով՝ ուղղված Բելառուսին կամ Ղազախստանին: Ի վերջո, այս պատահական սադրանքը կարելի է վերածել հայ–ռուսական հարաբերությունների խորքային վերանայման հնարավորության:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular