ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձնական ամբիցիան և հայրենի բռնցքամարտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի ամիս է ինչ հայրենի սպորտում արշալույսները խաղաղ չեն։ Պատճառը Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն էին։ ՀՖԲ նախագահ Արթուր Գևորգյան ընտրությունները կեղծելով վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում, ինչն իր հերթին դժգոհության ալիք բարձրացրեց բռնցքամարտի աշխարհում. այս գործընթացում Գևորգյանին սատարեցին միայն իր մի քանի «գրպանային» բռնցքամարտիկները, ովքեր ֆեդերացիայում ունեն արտոնյալ կարգավիճակ:

Որոշ ժամանակ անց Գևորգյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ հորդորելով ՀԱՕԿ նախագահին զերծ մնալ կառույցը տոտալ վերահսկողության տակ պահելու մտադրությունից: Կարևոր է նշել, որ ավելի վաղ ֆեդերացիայի աշխատակիցները Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ ցանկանում են ստեղծել նոր բռնցքամարտի ֆեդերացիա: Ծառուկյանը լսեր էր մարզաշխարհի ներկայացուցիչների արդարացի պահանջը: Բռնցքամարտի ներկայացուցիչները  Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ  կասկածի տակ էին դրել ՀԲՖ նախագահի ընտրությունների արդյունքները՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում, որտեղ կարտահայտվի իրենց իսկական կամքը:

Ակնհայտ է մի բան, որ Գևորգյանն ըստ էության բռնցքամարտի աշխարհում անընդունելի տիպաժ է, չունի մարզիկների աջակցությունը, և ուղղակի արհեստական լարվածություն է ստեղծում՝ փորձելով դիվիդենտներ շահել և համակիրների բանակ ավելացնել, ինչն իհարկե տհաճ պահվածք է:  Կարելի է նկատել, որ ֆեդերացիայումստեղծվելէոչառողջմթնոլորտ,և որոշումներն ընդունվում են ուղղակի ըստ քմահաճույքի՝ կոնկրետ անձի շահերը սպասարկելու համար:

Գագիկ Ծառուկյանն իր ողջ գործունեության ընթացքում անվերապահորեն նպաստել է հայրենի սպորտի զարգացմանն ու բարգավաճմանը: Դա է վկայում սպորտում ունեցած մեր անընդհատ աճող հաջողություններն ու ոսկե մեդալների շքերթները, որոնք մեր մարզիկները բերում են համշախարհային արենաներում առաջին հորիզոնականներ նվաճելով:

Այս ֆոնին անտրամաբանական է հայտարարություն տարածել և ամպագորգոռ ասել, «իմ հայտարարությունից հետո, որ ուզում եմ թեկնածություն դնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնի համար» առիթ հանդիսացավ այս ամենի, սա ինչ խոսք  մանկամտություն  և դիլետանտություն, բնորոշելուց բացի այլ բան հնարավոր չէ: 

Ցավոք պետք է փաստենք, որ ըստ էության՝ այս ամենը կարծես թե երկար է շարունակվելու, ինչը բնականաբար վնաս է հասցնելու մարզաձևի զարգացմանը Հայաստանում և այլ երկրներում։

Հ.գ. Ակնհայտ է մի բան՝ Գևորգյանի տրամաչափի անհատին դժվար կլինի տարաձայնություն ունենալ Ծառուկյանինման սպորտային գիգանտի հետ, առավել ևսլարվածությունունենալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular