ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Գևորգյանի պաշտոնավարումից ի վեր՝ բռնցքամարտը ռեգրես է ապրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անի Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի անունը և իր կողմից արված հայտարարությունները մարդկանց մոտ տհաճ զգացումներ են առաջացնում, քանզի ինչպես կարող է լինել հակառակը, եթե Արթուր Գևորգյանը պաշտոնավարումից ի վեր, ամպագոռգոռ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով հանդես գալուց զատ, ոչինչ չի արել հայկական բռնցքամարտի զարգացման համար։Իսկ հայկական բռնցքամարտում դրական տեղաշարժ չնկատելու միակ և գլխավոր պատճառը, կարծում եմ վերջին «խայտառակ» ընտրություններն էին, որի արդյունքում ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արթուր Գևորգյանը։Ընտրությունները, եթե իհարկե կարող ենք այդպես անվանել, անցկացվել են բացահայտ խախտումներով, իսկ դրա մասին բարձրաձայնվել է, սակայն այդպես էլ ֆեդերացիայի կողմից որևիցէ արձագանք չի եղել։
 
Իսկ ՀԲՖ նախագահին անդրադառնալու առիթ մեզ տվեց, նրա կողմից հնչեցրած հերթական անհեթեթ և անբովանդակ միտքը, ըստ որի բռնցքամարտի աշխարհում առաջացած տարակարծությունների բուն պատճառը 2020 թվականին կայանալիք ՀԱՕԿ նախագահի ընտրություններում մասնակցության ցանկությունն է։Սակայն այս միտքը առավել անհեթեթ է դառնում, երբ տեսնում ես, թե ինչպես է ամիսներ շարունակ ֆեդերացիան անգործության մատնված, իսկ ֆեդերացիայի նախագահը փորձում է ֆեդերացիայում ծագած խնդիրները հանրությանը հրամցնել ընդհանրապես ուրիշ կերպ։Եվ դա էլ դեռ հերիք չէ, մշտապես մարդկային ցածր որակական հատկանիշներով աչքի ընկնող այս մարդը համարձակվում է տարակուսել ՀԱՕԿ-ի վարած սպորտային քաղաքականության վերաբերյալ և դա այն դեպքում, երբ հայազգի մարզիկները միշտ գտնվել, գտնվում և կգտնվեն ՀԱՕԿ-ի ուշադրության կենտրոնում։Հենց այդ ուշադրության արդյունքն է, որ այսօր սպորտում ունենք նշանակալի ձեռքբերումներ, ինչպիսիք են՝ Օլիմիպիական, Աշխարհի և Եվրոպայի ոսկե մեդալներ։

Ինչևէ, հուսանք որ, Արթուր Գևորգյանը վերջ ի վերջո կընդունի դառը ճշմարտությունը՝ չընդունված լինելը և կհասկանա, որ աթոռից «կառչած» մնալով և անգործության մատնվելով հայկական բռնցքամարտում լուրջ հաջողություններ ունենալու սպասելիքները այդպես էլ կմնան երազանքներ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular