ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ լինելը ոչ թե վայելք է, այլ պատախսանատվություն. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մարտունիում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի երկրում իշխանության է: Գեղարքունիքի մարզի Մարտունի  քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք հիմա իրար հետ արդեն իսկ կերտել ենք նոր Հայաստան, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը իրեն զգում է հաղթանակած: Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ դուք, ձեզանից յուրաքանչյուրը իշխանություն է Հայաստանում: Մինչև հիմա ընդունված է քննադատաբար ասել, որ այս երկրում երեք միլիոն վարչապետ կա, երեք միլիոն նախագահ կա, երեք միլիոն նախարար կա: Դա ասվում էր որպես քննադատություն, բայց ես դա համարում եմ առավելություն, որ մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, որովհետև,  երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը դուք եք, հենց դա նկատի ունենք: Նոր ժամանակներում վարչապետ լինելը վայելք չի, այլ պատասխանատվություն է: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա նշանակում է, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա,  և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է: Ձեզանից յուրաքանչյուրն, այո, այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզանից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ այժմ եկել է ամեն մեկի պատասխանատվության ժամանակը, որպեսզի բոլորը հասկանան, թե իրենց  որոշումից ինչքան բան է կախված: «Օրինակ, ընտրություններում դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, մարզպետն ու նախարարն էլ մի ձայն ունեն: Ընտրություններում ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը: Որովհետև հիմա այն ժամանակը չէ, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը, կաշառք տվողն են որոշում կայացնելու: Հիմա դուք եք կայացնելու որոշումը, և ձեզնից յուրաքանչյուրը պետք է զգա այդ պատասխանատվությունը: Ձեր քվեն տալով՝  դուք որոշելու եք այս երեխաների ճակատագիրը, որոնք դեռ քվեարկելու իրավունք չունեն»,-պ նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Մարտունի քաղաքի օրվան՝ Փաշինյանը շեշտեց, որ Մարտունին միշտ էլ տոնելու, նշելու հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում իրենց ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու իրենց ուժով: Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք գնում էին արտագնա աշխատանքի ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում  մնալու իրենց երկիրը, քաղաքը թաղամասը շենացնելու համար,  և ես ուզում եմ բոլոր այդ մարդկանց շնորհակալություն հայտնել ձեր աշխատասիրության, հայրենասիրության, ուժի և կամքի համար, որ դուք երբեք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել և չեք ընկրկելու»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular