ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի արտաքին քաղաքականությունը որակապես վերափոխվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին, հատկընդգծեց Արցախի՝ բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավելու անհրաժեշտությունը։ Այնժամ տարբեր մեկնաբանություններ եղան վարչապետի հայտարարության շուրջ, սակայն թերևս ամենակարևոր արձանագրումն այն էր, որ Հայաստանը հրաժարվում էր հարմարվողական, պասիվ և անձայն արտաքին քաղաքականությունից։ Պետության մեջքը հղկելու հերթական առիթը դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածուի ընտրությունը։

Ինչպես և ակնկալելի էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը վերածվեց կազմակերպության անդամ պետությունների միջև հարաբերությունների պարզմման մի նոր ասպարեզի, որտեղ շահագրգիռ պետությունները փորձում են հասնել իրենց համար առավելագույնին։ Սա արտառոց երևույթ չէ, և, ըստ էության, լիովին օրինաչափ է միջպետական ու միջազգային հարաբերություններում։ Դա պարզապես հայ հանրության համար է որոշակիորեն նորություն՝ հաշվի առնելով նախորդ երկու տասնամյակներում Հայաստանի արտաքին քաղաքականությունում նախաձեռնողականության բացակայությունը, ինչն ինքնաբերաբար պիտի հարվածեր նաև այլ պետությունների շահերին և հանգեցներ նմանօրինակ իրավիճակների։ Ինչևէ, հարկ է փաստել, որ սեփական թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների հավակնությունները լիովին ընկալելի են։ Այլ հարց է, որ այդ փորձերը պետք է հիմնված լինեն տրամաբանության, կոռեկտության ու փոխադարձության սկզբունքների վրա։ Հատկապես շեշտելի է վերջին հանգամանքը, քանի որ միջազգային հարաբերություններում փոխադարձությունը (reciprocity) կարևորագույն սկզբունք է, և յուրաքանչյուր պետություն կոնկրետ քայլից առաջ պետք է հաշվի առնի, որ դա կարող է բումերանգի էֆեկտով անդրադառնալ իր վրա։

Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո փոխադարձության ու կոռեկտության սկզբունքների պահպանման ու հարգման լավագույն օրինակը թերևս տվեց հենց Հայաստանի իշխանությունը։ Ինչպես գագաթնաժողովի նախընթաց շրջանում, այնպես էլ դրանից հետո ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ ԱԳ նախարարը իրենց թույլ չտվեցին որևէ հակասական հայտարարություն՝ բավարարվելով դիվանագիտական բավականին կոռեկտ և ինչ-որ տեղ անգամ խստագույնս զուսպ մեկնաբանություններով։ Ի հեճուկս նրա, որ Հայաստանի իրավաչափ ու տրամաբանական առաջարկը նոր թեկնածու առաջադրելու հարցում հանդիպեց ՀԱՊԿ որոշ գործընկերների դիմադրությանը, Հայաստանի իշխանությունները որևէ ձևով չհանրայնացրին գագաթնաժողովի մանրամասները։ Հայաստանը հրաժարվեց հրապարակավ ներկայացնելու իր դիրքորոշումը՝ հստակորեն հարգանք ցուցաբերելով «բանակցության»՝ որպես դիվանագիտության գործիքի նկատմամբ։ Ավելին՝ հանրային, ինչպես նաև կողմնակի (նկատի ունենալով այլ պետություններին) շրջանակներին ՀԱՊԿ ներքին խնդիրներին մասնակից չդարձնելու ու քաղաքական դիվիդենտներ չքաղելու միտումով՝ Հայաստանի իշխանությունները գործնական հողի վրա դրեցին հենց փոխադարձության սկզբունքը։

Այդպիսով, ՀԱՊԿ գործընկերներին լռեյայն առաջարկվում էր շարունակել քննարկումները փակ դռների ետևում՝ առանց ավելորդ հասարակական ճնշման, ինչը սովորաբար բարդացնում է բանակցությունները և փակուղի մղում դրանք։ Հետևաբար, եթե որևէ կողմ դիվանագիտական բանակցություններին մասնակից է դարձնում դրանից դուրս դիրքավորված շրջանակներին, կա՛մ այդպիսով փորձում է տորպեդահարել բանակցությունները, կա՛մ դիմացինի նկատմամբ հավելյալ ճնշում է գործադրում։ Հայաստանի իշխանությունը հրաժարվեց այդպիսի հնարավորություններից՝ նախընտրելով պահպանել բանակցության տրամաբանությունը և այդ մեխանիզմով հասնել փոխադարձաբար ընդունելի մի տարբերակի։ Փոխադարձության սկզբունքով՝ Հայաստանն ակնկալում էր նույնպիսի վերբերմունք ՀԱՊԿ գործընկերների կողմից, ինչը դիվանագիտական ասպարեզում ինչպես ընդունված, այնպես էլ հարգարժան կեցվածք էր։

Սակայն ՀԱՊԿ մյուս գործընկերները, մասնավորապես՝ Բելառուսն ու Ղազախստանը, հրաժարվեցին գործել խաղի այդ կանոններով։ Նման վարքագծի փաստական ապացույցը դարձան Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հայտարարությունները, որոնք հրապարակային դարձրին փակ նիստի քննարկումները՝ դրանց մասնակից դրաձնելով նաև պաշտոնական Ադրբեջանին։ Իսկ վերջինիս մասնակցությունը չափազանց խորհրդանշական է՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունը։ Արձանագրելի է, որ ՀԱՊԿ գործընկեր պետություններն առաջինը հանդես եկան Հայաստանին կշտամբող հայտարարություններով՝ դրա մասին կանխավ չտեղեկացնելով Հայաստանի ղեկավարությանը, ինչը, ըստ էության, դիվանագիտական էթիկետի խախտում էր։ Հրապարակային ձևակերպումներում կոռեկտության պահպանման, քննարկումները չհանրայնացնելու, միմյանց դիրքորոշումները փոխադարձաբար հարգելու ու բանավեճը դիվանագիտական շրջանակներից դուրս չհանելու Հայաստանի լուռ առաջարկը ակներևաբար մերժվեց վերոնշյալ պետությունների կողմից՝ հանգելով Հայաստանի իշխանությունների համարժեք մեկնաբանություններին։

Որքան էլ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները կամ ասոցիատիվ շրջանակները ընտրություններին ընդառաջ փորձեն միավորներ վաստակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ գործող իշխանություններին մեղադրելու միջոցով, այդ փորձերը հազիվ թե հաջողություն ունենան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նման մեղադրանքները մեծ մասամբ մտացածին են, այլև նրա համար, որ հասարակությունն իր զգայարաններով է ընկալում իրերի իրական դրությունը։ Միաժամանակ փաստ է, որ Հայաստանի վարչապետի ու ԱԳ նախարարի հստակ ձևակերպումները ՀԱՊԿ անդամ վերոնշյալ պետությունների կողմից փոխադարձության սկզբունքը չընդունելու և բանակցությունները հրապարակայանացման ճանապարհով վտանգի ենթարկելու մոտեցման ուղղակի արձագանքն էին։ Ի դեպ, չի բացառվում, որ ՀԱՊԿ նշյալ գործընկերներն ակնկալում էին, որ 2014թ․ նախադեպով Հայաստանի իշխանությունը պետք է իրենց կարծիքն ընդամենը «տհաճ» որակեր և աչք փակեր դիվանագիտական էթիկետի խախտման վրա։ Սակայն այս մի դրվագով կրկին փաստվեց, որ Հայաստանը վճռականորեն հրաժարվել է կոմֆորմիզմից՝ ընդօրինակելով փոխադարձ հարգանքի վրա հարաբերություններ կառուցելու մարտավարությունը։ Հայաստանը հանձնառություն է վերցնում կատարելու բարեկամական պարտավորություններն իր հանդեպ բարեկամաբար տրամադրված գործընկերների նկատմամբ, միաժամանակ պատասխանատվություն դրսևորում համարժեքորեն արձագանքելու «ոչ բարեկամական» քայլերին։ Փոխադարձության սկզբունքը, այսպիսով, դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը, ինչը խոսում է նոր որակի քաղաքականության մասին՝ հայաստանակենտրոնության հստակ շեշտադրությամբ։ 

Նժդեհ Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular