ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրական ցուցակները և մարդիկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կուսակցությունների համամասնական ցուցակները հրապարկվելուց հետո սկսվեց դրանց անհատական քննարկումը՝ ով ո՞վ է, որ ցուցակում ո՞վ կա, ի՞նչ է իրենից ներկայացնում, ո՞ւմ բարեկամն է և այլն։

Սա, իհարկե, լյումպենին հետաքրքիր զբաղմունք է. տնային տնտեսուհու, «բեսեդկի թեմա։

Շատ ավելի ճիշտ կլիներ ցուցակների մակրոմակարդակով քննարկումը։ Դա է պետության համար ավելի կարևոր։ Ի՞նչ կտա այդ ցուցակային ամբողջությունը մեր պետությանը։ Ի՞նչ էֆեկտիվ պոտենցիալ ունի իր մեջ։ Պատկերը շատ տխուր է։ Դա, մեծ հաշվով, ներկայիս Հայաստանի քաղաքական մտքի պոտենցիալն է, որը ոչ միայն հիասթափության, այլև հստակ անհանգստությունների առիթ է տալիս։

Այս ֆոնին, երբ չկա լուրջ մակրոանալիզ, զբաղվել անհատական քննարկումներով, մի տեսակ անիմաստ գործ է։ Նախընտրական ցուցակների միկրոմակարդակով վերլուծությունը խիստ սուբյեկտիվ զբաղմունք է։Օրինակ, ոմանց զայրացրել է թե, ինչու է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով Էդուարդ Բաբայանը։ Կա դրա հակառակը հարցը՝ իսկ ինչո՞ւ չպետք է առաջադրվեր նա. ու՞մից է պակաս, կա ո՞վ է ավելի լավը։ Ոչ բյուջեից փող է գողացել, ոչ թոշակառուի կամ մանկատան երեխայի հաց է գողացել։

Նոր Հայատանը նոր հնարավորություններ է տալիս մարդկանց և մարդիկ սկսում են օգտվել դրանից։ Փորձել իրենց նոր ոլորտներում, նոր աշխատանքում, նոր կարգավիճակում։ Երբ ընտրությունների հաջորդ օրը պարզվի, որ Է. Բաբայանը ստացել է ավելի շատ ձայն, քան շատ ու շատ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, հանրային դեմքեր՝ այդ ժամանակ ի՞նչ ենք ասելու։ Ընդ որում այդ ձայները ստացվելու են ազատ և արդար ընտրությունների արդյունքում։

Մենք շատ ենք երազել ազատ ու արդար ընտրությունների մասին, միշտ մեղադրել ենք իշխանություններին դրանք կեղծելու, արդյունքները խեղաթյուրելու մեջ։ Հիմա նոր իշխանություններ են, խաղի նոր կանոններ, նոր մթնոլորտ։ Բոլոր առաջադրվածներն ունեն իրավունք նման պայմաններում ստուգելու իրենց վարկանիշը և հանրությանը ծառայելու հայտ ներկայացնել։

Վահրամ Գևորգյան

Նյութի աղբյուր՝ Top-News.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular