ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է և եկեղեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աժ-ն փաստացի լուծարված է, սակայն դեռևս նախկին պատգամավորները հնարավորություն ունեն օգտագործել այդ հարթակը թե օրենքներ ընդունելու, թե քաղաքական համար մեկ ամբիոնից տարբեր հայտարարություններ անելու համար, և Հանրապետական կուսակցության կառկառուն ներկայացուցիչները չեն զլանում մի վերջին անգամ ի ցույց դնել իրենց չունեցած պրոֆեսիոնալիզմը և ընտրությունների նախաշեմին քաղաքական դիվիդենտներ շահել: Ըստ քննարկվող օրենքի նախատեսվում էր Կաթողիկոսին ևս ընդգրկել բարձրաստիճան անձանց պետական պահպանության ցուցակում և թիկնազոր հատկացնել: Հաշվի առնելով, որ եկեղեցին անջատ է պետությունից և ինքը ունի բավարար միջոցներ սեփական կարիքները հոգալու համար, պարզ է որ այս օրինագիծը քաղաքական շոու է կազմակերպված Հանրապետականների կողմից: Նրանք փորձում են այս կերպ քրիստոնիայի, ազգային արժեքների պահպանողի դիմակ հագցնել իրենց: Քրիստոսի անվան միջոցով քաղաքական որևէ նպատակների հասնելու փորձերը ինքնին զզվանք են առաջացնում, քանի որ նրանք փորձում են խաղալ մարդկանց հոգևոր արժեքների վրա, և ի վերջո Աստվածաշնչյան տաս պատվիրաններից մեկը ասում է « Քո տիրոջ անունը զուր տեղը մի տուր » : Մյուս կողմից տարբեր վարձու լրատվականների, կեղծ էջերի միջոցով փորձ է արվում հակաքրիստոնեական կեցվածք հաղորդել ԲՀԿ-ին և կառավարությանը: Նշեմ որ կառավարության ղեկավարը անրադառնալով այս հարցին նշել է որ, եթե նման անհրաժեշտություն առաջանա ապա դա կարելի է անել կառավարության որոշմամբ և սահմանադրությամբ եկեղեցին անջատ է և նրա ղեկավարը չի կարող հանդիսանալ բարձրաստիճան պետական պաշտոնյա: Ցավոք սրտի մենք ականատես ենք լինում այն ճշմարտությանը, որ տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է և եկեղեցին, սակայն նման քաղաքական ուժերի ժամանակը լրացել է և նման կերպ շարունկելու դեպքում մարդկանց կողմից մերժվելուց հետո, նրանք կարժանան նաև Աստծո մերժմանը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular