ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփական քաղաքական շահը գերադասելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրելու նախագիծը երեկ Ազգային Ժողովում չընդունվեց։Իսկ այդ նախագիծը խորհրդարան էին բերել ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ։Դե կարծում եմ պարզից էլ պարզ է, որ վերոնշյալ քաղաքական ուժի ցանկությամբ անցած 20 տարիների ընթացքում այս նախագիծը առանց որևէ բարդությունների կարող էր ընդունվել։Սակայն հաշվի չառնելով նույնիսկ այն, որ նախագիծը հստակ համակարգված չէր ,այս ամենը արդեն իսկ անտրամաբանական էր կառավարության այն հայտարարությունից հետո, ըստ որի կաթողիկոսը բարձրաստիճան պաշտոնյա չէ, և անհրաժեշտության դեպքում կառավարությունը նրան կարող է հատկացնել պահանջվող պաշտպանություն։
Սակայն որոշ ֆեյսբուքյան ֆեյք օգտատերեր և ուղղորդված լրատվականներ, երեկվանից իրենց հայտարարություններով և հրապարակումներով փորձում են նախագծի չընդունումը և ողջ «պատասխանատվությունը» բարդել «Ծառուկյան դաշինքի» ուսերին, հայտարարելով թե իբր վերջինս դեմ է Հայ առաքելական եկեղեցուն և նրա առաջնորդի պաշտպանությանը։Քրիստոնեության բարոյական արժեքները անկասկած վեր են ամեն ինչից և այս հարցում ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ է ողջ հանրությանը իր և կուսակցության առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանի գործունեության շնորհիվ, քանզի այսքան ժամանակ այս քաղաքական ուժի կողմից երբևիցէ ականատես չենք եղել այնպիսի մի գործընթացի, որը դեմ է եղել Առաքելական Եկեղեցու սկզբունքներին։Կարծում բոլորիս շատ լավ հայտնի է, որ ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված ֆորումի չեղարկման գործում նաև մեծ դեր և նշանակություն ունեին հենց այս դաշինքի պատգամավորները և շարմազանովյան վայնասունը համեմված ԼԳԲՏ մելիզմներով, հոդս է ցնդում այս դեպքում ևս։Եվ այս ամենը լավ իմանալուց հետո ինչ է մնում անել, եթե ոչ ենթադրել, որ նման ամպագորգոռ հայտարարությունների իրական պատճառը, արտահերթ խորհդարանական ընտրություններն են, ինչի կապակցությամբ էլ ՀՀԿ-ականները կազմակերպել էին այս չստացված թատրոնը, որը դիվիդենտ ապահովելու փոխարեն կրկին անգամ հանրության աչքերում ՀՀԿ-ի իրական դեմքը ցույց տվեց: Այո հարգելիներս, ՀՀԿ-ն պատրաստ է անցնել ցանկացած սահման՝ սեփական քաղաքական շահը գերադասելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular