ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետականի վարկանիշը քաղաքական խաղերով հնարավոր չի բարձրացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սելինա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլորս էլ հասկանում ենք, որ առջևում ընտրություններ են ու որոշ քաղաքական ուժեր փորձում են տարատեսակ խաղեր խաղալ, որպեսզի հնարավորինս բարձրացնեն իրենց վարկանիշը քաղաքական դաշտում և հասարակության շրջանում: Բայց պետք է հասկանալ, որ ոչ բոլորին դա կհաջողվի: 
Երեկ այդպիսի փորձ կատարեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը (ՀՀԿ-ն) խորհրդարանում առաջարկելով մի օրինագիծ, որի նպատակը բնականաբար բոլորիս էլ հայտնի է: Շահել հասարակության մի հատվածի վստահությունը: Մասնավորապես առաջադրվել էր «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այս նախաձեռնությունը իրականացվել էր հանրապետական պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի կողմից: Ու արդյունքում ստեղծվեց մի տարօրինակ իրավիճակ: Իրենց իսկ առաջադրած օրինագիծը չընդունեցին հանրապետականները և չընդունելուց հետո սկսեցին անհիմն հայտարարություններ անել, թե օրինագծի տապալման մեջ մեղավոր են «Բարգավաճ Հայաստան» և «ԵԼՔ» խմբակցությունները: Դրանից հետո էլ անմիջապես ինչ որ լրատվական կայքերի ու մասնավորապես ֆեյսբուքյան հարթությունում ֆեյք էջերով սկսվեց տարածվել նորություններ, թե իբր այդ երկու քաղաքական ուժերը դեմ են, որպեսզի Վեհափառը ունենա անվտանգություն: Սակայն այս տեսակետը հիմնովին աբսուրդային է, քանի որ հարցը ԲՀԿ-ի տեսանկյունից դիտարկելու դեպքում կնկատենք, որ Բարգավաճ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել հայկական հոգևոր ավանդույթների պահպանմանը, իսկ իր հերթին էլ վարչապետը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը պատրաստ է ապահովել Վեհափառի անվտանգությունը:
Սակայն հիմնային խնդիրը կայանում է նրանում, որ այս օրինագիծը՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» միայն քաղաքական բեմադրություն էր: Պետք չէր մի այնպիսի օրինագիծ ներկայացնել խորհրդարան, որում առկա էին բազում թերություններ: Հետո էլ, եթե հանրապետական խմբակցությունն էր առաջադրում, ապա ինքը եթե ամբողջովին ներկա գտնվեր նիստին ու կողմ քվեարկեր օրինագծին, ապա այն կընդունվեր: Ու պետք չէ Ձեր իսկ սխալները բարդել այլ քաղաքական ուժերի վրա, առավել ևս դուք այսքան տարի ունեիք իշխանություն և կարող էիք այսպիսի օրինագիծ վաղուց ընդունել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular