ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի բաժակ ջրում փոթորիկ փնտրողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած պետության հզորացման և կայացման համար կարևոր է, թե ինչ կերպով և տեսքով է ներկայանում միջազգային հարթակներում՝ լինի դա քաղաքական, մշակութային, տնտեսական, թե սպորտային բնագավառներում: Հայ ազգն իր պատմության ընթացքներում ունեցել է բազմաթիվ հայորդիներ, ովքեր մեր երկիրի ու դրոշի պատիվը բարձր են պահել ամենատարբեր հարթակներում:

Այս առումով առանձնահատուկ է սպորտի բնագավառը. փաստ է, որ ներկայումս, և վերջին տասնամյակներում, միակ ոլորտը որտեղ ունեցել ենք մշտական հաջողություններ միանշանակ սպորտն է: Սա այն միակ կայուն բնագավառն է, որտեղ Հայաստանն ունեցել է տոտալ առաջընթաց և համաշխարհային նշանակության ձեռքբերումներ (աշխարհի, Եվրոպայի, օլիպիական չեմպիոններ): Հենց այս հարթակում է, որ կարողացել ենք ունենալ ազգային համախմբան բազմաթիվ առիթներ: Խոսելով վերոնշյալի մասին՝ չենք կարող չանդրադառնալ ՀԱՕԿ-ի, իսկ ավելի կոնկրետ Գագիկ Ծառուկյանի կատարած խոշորագույն դերակատարման մասին: Ծառուկյանի անմնացորդ նվիրումի և անշահախնդիր գործունեության արդյունքում է, որ հայ մարզիկներն ավելի գնահատված են ու մեծարվում են ըստ առժանվույն, և սա իրական ու տեսանելի փաստ է: Բոլորս ենք ականատես լինում, որ ցանկացած մրցումից հետո մարզիկները նախ հավուր պատշաճի ընդունելություն են ունենում օդանավակայանում, այնուհետև և դրամական և ամենատարբեր տիպի պարգևներով օլիմպիական կոմիտեի նախագահի կողմից արժանանում շնորհակալանքի:

Ծառուկյանն այս տարիների ընթացքում կառուցել ու վերականգնել է մի քանի տասնյակ մարզադպրոցներ ստեղծել օլիպիական ավան և մարզվելու իդեալական պայմաններ: Սա կատարված փաստ է, սակայն միշտ չէ, որ դա ընդունվում է միանշանակ և դրական վերաբերմունքի արժանանաում:

Նախօրեին news.am կայքում ակնհայտորեն ուղղորդված և իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի հայ մարզիկներն իրենց վնասվածքները բուժում են սեփական միջոցներով: Խոսքն Արթուր Ալեքսանյանի հետ կապված իրադարձության հետ է, ով օրերս Հունգարիայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել՝ անգամ չմասնակցելով երրորդ տեղի համար մարտին: Արթուրը մրցումներից հետո անգամ Հայաստան չէր վերադարձել և միանգամից բուժման նպատակով մեկնել ԱՄՆ: Ակնհայտ է, որ այդ տեղեկատվությունը հստակ ուղղորդված և որոշակի քաղաքական հետևանքներ հետապնդող քայլ է, որի տակ կոնկրետ քաղաքականացված ենթատեքստեր կան:

Նմանօրինակ քայլով փորձ է արվել արատավորել Ծառուկյանին, նրա ղեկավարած կազմակերպույթունը՝ ինչպես նաև նրա ողջ քաղաքական թիմը: Այս ֆոնին ուղղակի հարկ է ընդգծել, որ նույն Ալեքսանյանը Ծառուկյանի անձնական միջոցներից յուրաքանչյուր ամիս 6000 դոլար աշխատավարձ է ստանում, իսկ ՀԱՕԿ-ը, որպես կանոն, մշտապես հոգացել է, որպեսզի բացարձակապես բոլոր մարզիկների հետ կապված ցանկացած հարց անմիջապես լուծում ստանա, այս դեպքը ևս չէր կարող անտեսվեր և ուշադրության չարժանանար:

Ամփոփելով նշենք, որ սա ուղղակի հերթական պրիմիտիվ և անհեռատես քայլն է վակրաբեկել մի մարդու՝առանց որի հայկական սպորտն ուղղակի չէր հասնի նման բարձունքի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular