ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը նախապատրաստվում առաջիկա քարոզարշավին և բուն ընտրական գործընթացին։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից Irakanum.am-ը հետաքրքրվեց, թե  ինչ փուլում են նախապատրաստական աշխատանքները իրենց քաղաքական ուժի մոտ։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը  ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ներկայանալի համապետական ցուցակով, որը տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցած տարբեր մասնակիցներից է բաղկացած, որոնք մտահոգ են երկրի ապագայով:
«Նրանք ունեն շատ հստակ տեսլական՝ ինչպես զարգացնել Հայաստանի Հանրապետությունը: Մենք ընտրություններին մասնակցում ենք շատ մրցունակ ծրագրով, հանրությանը ներկայացնելու ենք երկիրը զարգացնելու ԲՀԿ-ի, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի տեսլականը: Պարոն Ծառուկյանն առիթ ունեցել է ասելու, որ քաղաքական փոփոխություններից հետո այժմ մեր երկրում հերթը տնտեսական հեղափոխությանն է և մեր ծրագիրը հանգամանորեն ներկայացնում է հենց այդ հեղափոխությունն իրականացնելու մեխանիզմները: Մենք ընտրությանը մասնակցում ենք այդ առաքելությամբ և հանրությունը հնարավորություն ունի ընտրություն կատարելու ներկայացված ծրագրերի միջև: Եվ ըստ այն քանակի, թե որքանով կվստահի հանրությունը մեզ, մեր ներկայացրած ծրագրին, այդքանով էլ մենք ներկայացված կլինենք խորհրդարանում: Տարբեր տեսակի քաղաքական գուշակությունները, նոստրադամուսությունները, կարծում եմ, քաղաքական կատեգորիաներ չեն: Ընտրությունը քաղաքական գործընթաց է, մենք կոնկրետ գնում ենք այդ ճանապարհով»,-շեշտեց նա:

Այն դիտարկմանը, թե այդքան մրցունակ ծրագիր ու շատ ներկայանալի ցուցակ ներկայացնելով, քննարկումներ չեն եղել, թե քանի տոկոս կհավաքի կուսակցությունը կամ ինչպես են գնահատում իրենց շանսերը, Տոնոյանը նշեց. «Կանխագուշակումներով զբաղվելու փոխարեն մեր կուսակցությունը նախընտրել է աշխատելը: Կոնկրետ այս դեպքում օրնիբուն մեր մասնագետները՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մրցունակ ծրագիր կազմելու և հանրությանը ներկայացնելու աշխատանքներ են իրականացրել: Կանխագուշակումների, ենթադրությունների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular