ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ՀՀԿ-ն այդքան մտահոգված է, ինչու իրենց իշխանության ժամանակ այդ հարցին չէին անդրադառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ լիագումար նիստի ժամանակ այսօր քննրակվեց խորհրդարանի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի ժամանակ բավականին բուռն բանավեճ ծավալվեց: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադառնալով քննարկմանը, նշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն օրենքով կանոնակարգելու նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մասին բավականին էժանագին գնահատականներ և շահարկումներ են հնչեցվել: «Մեր քաղաքական ուժն իր դիրքորոշումը հստակ ունի և որևէ հայ քրիստոնյա չի կարող որպես սրբություն չընդունել կամ ուրանալ քրիստոնեական բարձր արժեքները: Սակայն, ներկայացված իրավական կարգավորումը, որպես հարցի լուծման բանաձև բավականին թերի էր, որը ոչ թե ինստիտուցիոնալ լուծում էր տալիս խնդրահարույց հարցերին, այլ ընդամենը հատվածային և նեղ լուծում էր առաջարկում»,- ասաց Մ. Մելքումյանը: Հիշեցնենք, որ որոշման նախագծին կառավարությունը թեև բացասական եզրակացություն էր տվել, սակայն ավելի վաղ «Ծառուկյան» դաշինքը կողմ էր քվեարկել Հայ առաքելական եկեղեցուն նվիրված նախաձեռնությանը: Իսկ բերված տարբերակին դեմ լինելն ամեևին էլ չի նշանակում, որ առաջարկվող գաղափարին են դեմ: «Մեր քաղաքական ուժը նախաձեռնելու է ստորագրահավաք, նախագծի լրամշակված տարբերակն օրակարգ մտցնելու համար: Եվ այդ ժամանակ կտեսնենք, թե ով ինչպես կքվեարկի: Մեր նպատակը խնդրին ամբողջական և լիարժեք կարգավորում տալն է և այս առումով զարմանալի էին անփառունակ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից մեզ ուղղված մեղադրանքները: Եվ եթե իսկապես իրենք քրիստոնեկան արժեքեներով են առաջնորդվում, ապա ինչու էին երկիրն այս վիճակի հասցրել: Ուստի, սուրբ արժեքներն օգտագործելով նման էժանագին դիվիդենտներ հավաքելը, կարծում ենք ոչ այլ ինչ է, քան հետամնացության հետևանք»,- ասաց Մ. Մելքումյանը: Նա նաև հավելեց, որ եթե «Ծառուկյան» դաշինքը դեմ լիներ նման նախաձեռնությանը, ապա այն կքննադատեր, սակայն տվյալ պահին ինչ-որ նեղ տիրույթի հարց լուծելու համար հատվածային մոտոցում չեն կարող ցուցաբերել հարցին: Դրա փոխարեն հարցերի ու մտահոգությունների լուծման ինստիտուցիոնալ լուծում են առաջարկում: «Ի դեպ, շատ զարմանալի է, որ երբ իրենք իշխանություն էին, ինչու այդ ժամանակ նման հարցերի չէին անդրադառնում: Եվ եթե այդքան մտահոգված են, ապա կարող էին ավելի վաղ այդ հարցերի մասին մտածել»,- ասաց Մ. Մելքումյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular