ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նախընտրական շոուներ կազմակերպելու գործում Հայ առաքելական եկեղեցին օգտագործելն առնվազն անպարկեշտություն է». Իվետա Տոնոյանը՝ ՀՀԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ չընդունեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը: Օրենքի ընդունումը տապալվեց, քանի որ «Ելք» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը բացակա էր, «իսկ Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը խորհրդարանական դահլիճում իմ գործընկերներն արդեն իսկ ներկայացրել են: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, սակայն ինձ համար առավել քան տարօրինակ է ՀՀԿ խմբակցության՝ քվեարկությանը հաջորդած կոնկրետ շոուին բնորոշ վարքագիծը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության քվեարկությանն, ասաց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: 

«Եթե խորհրդարանական ամբիոնից նրանք միմյանց հերթ չտալով բարձրաձայնում էին, որ օրենքով պետք է երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումն այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի անվտանգությունը, ապա ինչո՞ւ էր նրանց խմբակցության կեսը բացակա իրենց բնորոշմամբ այդ խիստ կարևոր քվեարկությունից: Բացի դրանից՝ մենք շատ հիմնավոր ներկայացրեցինք, որ այդ նախագծով կոնկրետ անձի կարգավիճակի վերաբերյալ հարց էր լուծվում, այլ ոչ թե ամբողջ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիության երաշխիքների: Կարծում եմ բոլորն էլ տեսան, որ հենց այսօր այդ նախագծին նախորդող օրինագծին, որը վերաբերվում էր առաքելական եկեղեցուն, «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին: Հենց այս պահին էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներով մենք աշխատում ենք կոնկրետ Հայ առաքելական եկեղեցու համակարգային անվտանգության և լիակատար անձեռնմխելիությունը երաշխավորող նախագծի վրա և առաջիկա օրերին նախաձեռնելու ենք ստորագրահավաք՝ արտահերթ նիստ անցկացնելու և նախագիծը քննարկման դնելու համար: 

Կրկնում եմ, որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել Հայ առաքելական եկեղեցու դավանանքին ու հավատքին մեր հավատարմությունը, պարզապես այստեղ խոսքը կոնկրետ անձերի ինստիտուտին էր վերաբերվում, իսկ մենք նախաձեռնել ենք համակարգային անձեռնմխելիության երաշխիքներ ապահովող նախագծի ընդունում»,- ասաց մեր զրուցակիցը`ՀՀԿ-ի իր գործընկերներին խորհուրդ տալով «նման էժանագին նախընտրական շոուներ կազմակերպելու հարցում գոնե չօգտագործել Հայ առաքելական եկեղեցին ու մեր քրիստոնեական հավատքը»: Նա կարծում է, որ դա առնվազն պարկեշտ չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular