ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապաշտպան. «Մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ ևս ընդունել են ԱԺ ընտրություններին պատգամավորի թեկնածու առաջադրվելու առաջարկները: Որոշ ներկայացուցիչներ նաև մերժել են այդ առաջարկները՝ հավատարիմ մնալով անկախ և չեզոք լինելու գաղափարին: Մեծ հաշվով՝ հարցը ոչ թե նրանց առաջադրվել կամ չառաջադրվելն է, այլ փոքր-ինչ այլ է: Ի դեպ՝ դեռ ամիսներ առաջ կային մտահոգություններ, թե այս փուլում, առհասարակ, քաղհասարակության դաշտը որոշ առումով կարող է դատարկ մնալու վտանգի առաջ կանգնել:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը չի կիսում այդ մտահոգությունները:

«Իրականում բնական երևույթ է, երբ մարդը քաղաքացիական հասարակության մեջ կարող է ունենալ իր դերակատարությունը և գնալ դեպի քաղաքական դաշտ: Դա ամբողջովին տեղավորվում է իր ցանկության և իր քաղաքական ազատությունների շրջանակում, մանավանդ՝ հետհեղափոխական ժամանակահատվածում, երբ կուսակցությունների կապիտալը հավասարվեց գրեթե զրոյի, և նոր գործիչների կարիք է զգացվում: Եվ քաղաքացիական հասարակությունը հանդիսացավ այն դարբնոցը, որը քաղաքականությանը տվեց նոր տեսակի գործիչներ: Ես ամենևին մտահոգված չեմ քաղաքացիական դաշտի ամայացման վախերով, որովհետև այն հիմնական առանցքի՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և այդ բոլոր սկզբունքների պաշտպանության տեսանկյունից մենք ունենք կայուն, ինստիտուցիոնալ համակարգ»,–1or.am-ի հետ զրույցում ասաց Զառա Հովհաննիսյանը:

Նա շեշտեց՝ քաղհասարակությունը հասարակության այն մասն է, որը կայացել է ինստիտուցիոնալ տեսանկյունից:

«Ես ամենևին խնդիր չեմ տեսնում և շատ լավ է, որ չկա այդ խնդիրը, որովհետև հենց ամբողջական դաշտը դիտարկելու տեսանկունից պետք է հասկանալ, թե որքանո՞վ են կայացած ինստիտուցիոնալ կառույցները: Եվ հարցը չպետք է դիտարկել այն համատեքստում, որ եթե մարդը գնում է, ուրեմն, այդ համակարգում նորից ու նորից աշխատելու հնարավորություններ չկան: Քաղաքացիական հասարակությունն այսօր բավականին կայացած է և մարդկանց տեղափոխվելը կուսակցություններ, քաղաքական ասպարեզ, ամենևին չի վնասելու սկզբունքներին և իրավունքների պաշտպանությանը»,–նկատեց մեր զրուցակիցը:

Զառա Հովհաննիսյանն ընդգծեց, որ անկախ նաև քաղաքական ղեկավարության փոփոխությունից՝ քաղհասարակության աշխատանքը մշտական գործընթաց է ենթադրում. «Անկախ այդ ամենից՝ արժեքների պաշտպանությունը մշտական պայքարի ոլորտ է: Եթե տեղի է ունենում քաղաքական փոփոխություն, ապա ամենևին տեղի չի ունենում որևէ փոփոխություն քաղաքացիական հասարակության շրջանում: Մենք շարունակում ենք խնդիրների ամենօրյա մշտադիտարկման գործընթացը: Միգուցե մի իշխանությունն ավելի զգայուն լինի այդ խնդիրների նկատմամբ, մեկ այլ իշխանություն՝ պակաս զգայուն, բայց խնդիրները կան, և դրանց շրջանակներում պաշտպանության շարունակականությունը մենք չենք դիտարկում այդ փոփոխություններում: Իսկ խնդիրներն անփոփոխ են. մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների, խոցելի խմբերի պաշտպանություն: Մեծ հաշվով՝ ցանկացած հասարակության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես մնում է կարևորագույն հարցերից մեկը»:

Իրավապաշտպանը չի կարծում, թե երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո հ/կ–ները ևս ադապտացվելու, ինչպես նաև գործունեության նոր մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն ունեն: 

«Եթե մարդիկ պաշտպանում են արժեքը, մարդու իրավունքը, ապա ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել, որ ժամանակ պետք լ ինի վերապրոֆիլավորվելու, վերագիտակցելու և այլնի համար: Կուսակցություններն են, որ պետք է վերաարժեվորեն, վերագիտակցեն: Մենք միշտ զբաղվել ենք նույն գործով և շարունակելու ենք զբաղվել: Թող մտածեն կուսակցությունները՝ ինչպես են դրսևորվում, վարվում այս կամ այն կուսակցության՝ իշխանություն լինելու պարագայում: Մեր առաքելությունը արժեքների պաշտպանությունն է, և մենք մշտապես մեր դիրքերում ենք գտնվել: Ես չեմ տեսնում մի այնպիսի փոփոխություն, ըստ որի՝ քաղհասարակությունը պետք է վերաիմաստավորի իր գործունեությունը, մոտեցումները, ներքին կանոնակարգերը, մեխանիզմները: Քաղհասարակությունը ուժեղ է նրանով, որ միշտ առաջնորդվում է արժեքներով և այդ արժեքների պրիզմայով»,–ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ հենց դա է այն տարբերությունը, ըստ որի՝ քաղհասարակությունը միշտ կայուն է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular