ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական ցանցերի, իրական կյանքի, «Սանտա Բարբարայի» և գաղափարական պայքարի կապը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցություններն ու դաշինքները ներկայացրեցին իրենց ցուցակները: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ցուցակների հրապարակման փաստին մեծ նշանակություն չի տալիս:

«Ցուցակների հրապարակումը դեռ ոչինչ չի տա, որովհետև մարդիկ ոչ թե ցուցակներն են ընտրում, այլ այն քաղաքական բովանդակությունը, որը քարոզարշավի ժամանակ պետք է ներկայացնեն կուսակցությունները կամ մինչ այդ կարտահայտեն մեսիջների ձևով: Կարևորն այն չէ, թե ով է ընդգրկված ցուցակում: Կարևորն այն է, թե ի՞նչ են ասելու, և այն, թե ցուցակներում ընդգրկված թեկնածուներն ի վիճակի՞ են իրականացնելու իրենց քաղաքական բովանդակությունը, թե՞ ոչ: Կուսակցությունների կողմից առաջնայինն այն Հայաստանի տեսլականի ներկայացումն է, որն իրենք ցանկանում են կառուցել: Դեռ այդ տեսլականը ներկայացված չէ: Այդ պատճառով չենք կարող գնահատել առաջադրվածներին, որովհետև գնահատման չափորոշիչներ չունենք: Այս պահին ընդամենը կարող ենք ասել, որ ցուցակները ձևավորվել են ոչ թե քաղաքական, այլ զուտ անձնական սկզբունքներով, ինչպիսին, օրինակ, կուսակցության ղեկավարության մոտ վստահություն ունենալն է, ակտիվությունը և այլն»,–1or.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևորվեց ցուցակների հրապարակումը:

«Շատ մեծ տեղ տրվեց, քանի որ ցուցակների հրապարակումն իր մեջ ինտրիգային ինչ–որ իմաստ ունի: Եվ շատերը ոչ թե ուշադրություն են դարձնում ընտրարշավին, այլ հենց այդ ինտրիգն են փնտրում: Մարդկանց հետաքրքիր են աձնական հարցերը, օրինակ՝ ինչու է այս կամ այն անձը ցուցակի ոչ թե 10, այլ 5–րդ տեղում: Հոգեբանությունը հասկանալի է. մարդկանց անձնական հարցերը քննարկման առարկա դարձնել, քաղաքականությանը վերաբերվել որպես «Սանտա Բարբարա» սերիալի: Սա այնպես ասաց, նա՝ այնպես, և այլն: Իրականում սա չէ ընտրական գործընթացի իմաստը, այն բոլորովին այլ է՝ գաղափարաքաղաքական ընտրությունն է, բայց ճիշտ գաղափարաքաղաքական ընտրությունը: Իսկ քանի որ դա չկա, առաջին պլան է մղվում ինտրիգային պահը. ցուցակում այդ մարդիկ կան, տեսնես՝ սա ինչ է նշանակում, ցուցակում չկան՝ դա ի՞նչ է նշանակում: Զուտ անձնական հարցեր են քննարկում, ինչը մեկ շաբաթ հետո ամբողջովին մոռացվելու է: Եթե դրսում քաղաքացիներից հարցնեք, ապա համոզված եմ, որ նրանցից և ոչ ոքի այդ ցուցակների պահը բացարձակ չի հետաքրքրի»,–նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս դեպքում էլ գործ ունենք սոցիալական ցանցերի ու իրական կյանքի ահռելի տարբերության հետ, ըստ որի՝ սոցիալական ցանցերը երբեք չեն արտացոլում իրական կյանքը:

Նրա խոսքով՝ այն թեզը, ըստ որի՝ գործող Ընտրական օրենսգիրքը չի խրախուսում գաղափարական պայքարը, իրականությանը չի համապատասխանում. «ԸՕ–ն չէ, որ պետք է խրախուսի կամ չխրախուսի գաղափարական պայքարը: Գաղափարական պայքար կարող է լինել, եթե կուսակցություններն իրենք իրականացնեն այդ պայքարը: Եթե գաղափարական ընտրարշավի փոխարեն կրկին բարձրացնեն աղբահանության խնդիրները, այսինքն՝ բարձրացնեն իրենց կարծիքով կարևոր հարցեր, գաղափարական պայքարի ականատես չենք լինի: Մեծ հաշվով՝ պայքարը կլինի՞ գաղափարական, թե՞ ոչ, կախված է քաղաքական ուժը ներկայացնող թեկնածուներից և իրենց քարոզարշավից»:

Ինչ վերաբերում է այն բոլոր ուժերին, որոնք որոշում կայացրեցին չմասնակցել ընտրություններին, Արմեն Բադալ յանն ընդգծեց, որ պատճառաբանությունները տարբեր էին, բայց իրականում մեկ պատճառ կար:

«Իրականում այդ ուժերն այլևս մրցունակ չէին: Նրանք չկարողացան այս ընթացքում վերաիմիջավորել իրենց կուսակցությունները և նոր բովանդակություն առաջարկել ստեղծված քաղաքական իրավիճակում: Եվ, բնականաբար, շատերի համար ցանկալի գործընթաց չէ նման պայմաններում մասնակցել ընտրությանը, ստանալ 0–ին մոտ ձայներ, և գրանցել իրենց քաղաքական վախճանը:

Ապրիլ–մայիս ամիսներին էլեկտորատի գիտակցության մեջ տեղի ունեցած հեղափոխությունը կուսակցությունների առումով նոր մոտեցումներ և նոր բովանդակություն էր պահանջում: «Ռեժիմի դեմ պայքարող», «ռեժիմը արդեն վախեցել է» կամ Մարտի 1–ի գործը բացահայտելու լոզունգներով ընտրությունների գնալն արդեն չաշխատող է: Ինչ վերաբերում է այն ուժերին, որոնցից մի քանիսը ավագանու ընտրություններին ջախջախիչ պարտություն կրեց, ամենայն հավանականությամբ, չկարողացավ բանակցել եղած կամ արդեն ստեղծված ուժերի հետ: Այդ պատճառով էլ տարբեր առիթներ բերելով՝ ուղղակի հրաժարվեցին մասնակցել: Այդուհանդերձ, նրանց մի մասը դեռ ամբողջովին կորած չէ»,–ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այդ ուժերից մի քանիսը, վերախմբագրելով և նոր բովանդակություն տալով իրենց գործունեությունը, կարող են վերադառնալ քաղաքական գործընթացներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular