ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է,  որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են  հնչում` եթե Բարձրագույն որակավորման կոմիտեում  Լիլիթ Արզումանյանին փոխարինել են այլ անձով, ինչո՞ւ են  նրան նոր պաշտոնի նշանակում: Հիմնավորումը   շատ հստակ է. կոնկրետ կառույցում  զարգացման  տեսլականը կարող ես  վստահել այլ ղեկավարի, միաժամանակ նախկին ղեկավարին վստահել մեկ այլ կառույցի զարգացումը: Ես կարծում եմ, որ Լիլիթ Արզումանյանի փորձը,  գիտելիքներն ու կապերը  շատ կարևոր են»,- նշել է Արայիկ Հարությունյանը` ավելացնելով, որ կինոյի և թատրոնի ոլորտի ներկայացուցիչները  ջերմ ու դրական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: Լիլիթ Արզումանյանը  մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար և բուհի խնդիրներին և անձնակազմին ծանոթ  է ներսից: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնակատարի հետևողական  աշխատանքը կնպաստի բուհի զարգացմանը, և արդյունքները տեսանելի կլինեն. «Մենք հույս ունենք, որ բուհի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը, որը վերջին շրջանում նաև հրապարակային դրսևորում է ստացել, կհաջողվի հարթել` ներգրավելով առաջին հերթին ուսանողներին: Մենք կարևորում ենք նաև բուհական համակարգի միջազգայնացումը և Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն այս առումով լուրջ անելիք ունի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Միաժամանակ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին` կատարած աշխատանքի համար` նշելով, որ նախկինում կատարվածի և կուտակված դրական փորձի հիմքի վրա կառուցվելու են նոր ծրագրեր:

Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` վստահության համար և շեշտել, որ ջանքեր է ներդնելու բուհի զարգացման համար:

Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ : 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին  ռեկտոր Դավիթ Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular