ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունները՝ պատվերով համերգ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախընտրական շրջափուլերը ունեն մի վատ ավանդույթ, որը կարծես թե դրսևորվում է նաև հիմա, չնայած հռչակված նորհայաստանյան արժեքներին ու քաղաքական նոր մշակույթին: Խոսքն, այսպես ասած, նախընտրական շրջանում պատվերով համերգների մասին է, երբ, դիցուք, որևէ քաղաքական ուժ մտնում է ընտրական պրոցեսի մեջ ոչ թե հաղթելու կամ անցողիկ շեմ հաղթահարելու, այլ շատ կոնկրետ պատվեր կատարելու նպատակով: Խոսքն այն մասին չէ, որ այս կամ այն ուժը, գործարարը, տնտեսական կամ քաղաքական կենտրոնը կարող է ներդրում անել որևէ մասնակից ուժի կամ ցուցակի մեջ՝ ակնկալելով իր շահի քաղաքական ներկայացվածություն, եթե ոչ խորհրդարանում, գոնե քաղաքական դաշտում ընդհանրապես: Սակայն մեր դեպքում գործ ունենք ոչ թե քաղաքական հաշվարկված շահի, ոչ թե այդ շահի քաղաքակիրթ արտահայտման մեխանիզմների, այլ բացառապես կենցաղային հաշիվմաքրոցու հետ:

Ենթադրենք, երկու ազդեցիկ սուբյեկտներ իրար հետ ունեն անձնական մակարդակի խնդիր: Միաժամանակ կա ակտիվ ընտրական ցիկլ, կա հասարակական սևեռվածություն այդ ցիկլ ի նկատմամբ: Ընտրական ցիկլին մասնակցող, բայց անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր չունեցող որևէ ուժի կապիտալը ժամանակավորապես համալրվում է այդ սուբյեկտներից մեկի կողմից, բնականաբար, ընդդեմ մյուս սուբյեկտի: Այսքան բան: Ամեն ինչ հենց այսքան պարզ, պրիմիտիվ ու կենցաղային: Որևէ հեռավոր նշույլ անգամ չկա քաղաքական պրոցեսների հետ:

Այն, որ ստվերային պրոցեսները հայաստանյան քաղաքականության մեջ իրենց մասնաբաժինն ունեցել են միշտ, գիտենք բոլորս: Ստվեր, ըստ էության, միշտ կա քաղաքականության մեջ ու ամենուրեք: Սակայն մեր դեպքում ստվերային պրոցեսները ոչ թե քաղաքականությամբ քողարկվում են, այլ դառնում են քաղաքական պրոցեսը նեղանձնական շահերի համար օգտագործող լծակներ: Դեռևս պաշտոնապես չմեկնարկված նախընտրական պրոցեսին անզեն աչքով հետևելիս կարող ենք տեսնել, որ անցյալի արատավոր այս ավանդույթը միտում ունի շարունակվել նաև այժմ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular