ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սելֆիի ձողը, «դուխով» կեպկան, ավստրիացի կոմպոզիտորներն ու անվստահության սինդրոմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3–րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու»: Այս խոսքերի հեղինակը հանրապետական Արմեն Աշոտյանն է: Աշոտյանն, իհարկե, իրեն հատուկ քաղաքական ցինիզմով է հագեցրել ելույթը, բայց մեծ հաշվով որևէ սխալ բան բովանդակային իմաստով չի ասում: Պարզից էլ պարզ է, որ եթե իշխանության ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո լինեն իրանցի զբոսաշրջիկների, կորեացի ներդրողների, ռուս սպորտսմենների կամ ավստրիացի կոմպոզիտորների անուններ, միևնույն է, իշխանությունը հաղթելու է: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Փաշինյանը հիմա ունի ահռելի վարկանիշ: Աշոտյանի ելույթն, ըստ էության, կարելի է ամփոփել մեկ այլ, նախկինում հայտնի այլաբանությամբ՝ «ՀՀՇ–ից լինի, թող պոլի փեդ լինի»: 

Խնդիրը, սակայն, այն է, որ բովանդակային իմաստով չնայած պարոն Աշոտյանի ասածը ճշմարտացի է, բայց կա հակասություն բովանդակությունից դուրս՝ ով է ասում հարցի կոնտեքստում: Նախ, նույն պարոն Աշոտյանն ու իր համամասնական շատ կուսակից գործընկերներ պատգամավոր են դարձել նույնաբովանդակ ճանապարհով, որով պատգամավոր են դառնալու ՔՊ երիտասարդ գործիչները: Իհարկե, տարբերություն կա: ՔՊ–ականները շահելու են Փաշինյանի հեղինակության շնորհիվ, հանրապետականները շահում էին Սերժ Սարգսյանի ազդեցության ու կապերի և մի քանի օդիոզ հանրապետականների փողերի ու քվեների միջոցով: Երկրորդ՝ Աշոտյանը փաստորեն խոստովանում է, որ սելֆիի ձողն այս պահին ունի ավելի շատ քաղաքական կապիտալ, քան ինքը: Այսինքն, եթե խոսենք ավելի ընդհանրական, ապա այս պահին Փաշինյանի հեղինակությունն ու դրա հետ ասոցացվող անշունչ առարկաներն ավելի մեծ կապիտալ ունեն, քան բազմափորձ կուսակցությունը:

Աշոտյանի մեսիջն, իհարկե, պարզ է: Նա փորձում է թափից գցել երիտքպականների ինքնաբավ կեցվածքի դրսևորումները: Սակայն իր ու ընդհանրապես հանրապետականների պարագայում այդ թափը գցելուն միտված քննադատությունը կարծես դառնում է ինքնաքննադատություն: Արդարացիորեն հեգնելով Փաշինյանի կապիտալի հաշվին քաղաքական ամբիցիաներ ունեցողներին՝ հանրապետականները հետահայաց կերպով հեգնում են իրենց՝ վերոնշյալ ռեսուրսների և կապիտալի հաշվին քաղաքականությամբ զբաղվածներին: Իսկ, որ ամենավատն է, այդ հեգնանքն արտահայտելու համար նվազեցնում են իրենց քաղաքական դերակատարության էֆեկտը՝ այն ստորադասելով անշունչ առարկաներին:

Այս մոտեցումը շատ նման է ադրբեջանցիներին ոչխար անվանելու տարածված դրսևորմանը: Այդ դրսևորման խնդիրն այն չէ, որ չի կարելի որևէ ժողովրդի անվանարկել: Խնդիրն այն է, որ ոչխար անվանելով մի ժողովրդի, որի հետ մենք պատերազմում ենք, մենք նսեմացնում ենք ոչ թե իրենց, այլ մեզ, որովհետև ստացվում է, որ տարիներ շարունակ չենք կարողանում ի օգուտ մեզ լուծել կոնֆլիկտը, որի մյուս կողմում ոչխարներ են: 

Հանրապետականների խնդիրն այժմ ոչ թե իշխանության այնպիսի սխալների մատնանշումն է, որոնք կհանգեցնեն մի իրավիճակի, երբ այդ նույն սխալները կգտնվեն, այս անգամ, սակայն, իրենց դեպքում, այլ այդ սխալների ուղղումը: Սելֆիի ձողի կամ դուխով գլխարկների մասին խոսելով, իհարկե, հնարավոր է խաղալ իշխանության որոշ ներկայացուցիչների վարկանիշի հետ՝ բայց անխուսափելիորեն նաև սեփական վարկանիշի հետ խաղալով: Իսկ սխալները պետք է ուղղել՝ ապացուցելով, որ նույն պարոն Աշոտյանը կարող է նաև առանց Սերժ Սարգսյանի ազդեցության կամ, ասենք, Ավշարի Արայիկ Գրիգորյանի, Տաշիրի Կարեն Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի քվեների էլ իր տեղն ապահովել քաղաքական դաշտում: Ավելին, եթե դա հաջողվի հանրապետականներին, նրանք ակնհայտորեն առավելություն կունենան այն ՔՊ–ականների համեմատ, որոնց միակ խաղադրույքը Փաշինյանի հեղինակության չարաշահումն է լինելու: Ավելի արդյունավետ կլինի կենտրոնանալ հենց այս խնդիրը լուծելու վրա, ոչ թե սեփական այիբն այլոց վերագրելով, թեկուզև և արդարացիորեն վերագրելով:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular