ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրայր Դադասյան. «Նախարարության պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տարածքի հարցը կրկին առկախ է: Նախորդ տարի լուծում ստացած հարցը ապրիլ յան իրադարձություններից հետո ու մշակույթի նախարարության նոր կազմի պարագայում, այդուհանդերձ, դեռ շարունակում է խնդիր մնալ: Նշենք, որ 2017թ. թատրոնին էր տրամադրվել Հայաստանի Ազգային գրապալատի տարածքը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը 1or.am-ի հետ զրույցում թվարկեց այն գործընթացները, որոնք արդեն անցել էին, և ասաց, որ այժմ գործընթացը կանգ է առել:

Նախ ընդգծեց, որ կարևոր մի շեշտադրում է ուզում անել, որը կապված է վերոնշյալ գործընթացի հետ:

«Մշակույթի փոխնախարարը շարունակ ասում է, թե մեր հարկատուների կողմից 8 միլիոն դրամ է ծախսվել: Երևի տեղյակ չէ, ուրեմն տեղեկացնեմ, որ մշակույթի նախարարությունը ոչ մի լումա չի ծախսել: Քաղաքաշինության պետական կոմիտեն է մրցույթ հայտարարել՝ շեմը սահմանելով 8 միլիոն դրամ: Իսկ մրցույթը հաղթել է Վանաձորի մի կազմակերպություն՝ ընդամենը 1 մլն 300 հազար դրամ բյուջեով: Եվ այդ նախագիծը մոտ 8 ամիս արվել է ընդամենը 1 մլն 300 հազար դրամով: Չեմ հասկանում, թե ինչու են այդպիսի շեշտադրումներ արվում»,-նշեց նա:

Մի շարք գործընթացներից հետո թատրոնի ներկայացուցիչները չեն վիճարկել անգամ խնդրահարույց արտաքին տեսքի հարցը. «Բայց վերջում ունեցանք այն, ինչ ունեցանք: Հիմա էլ պատճառաբանում են, թե դա հուշարձան է: Բայց չեմ ուզում վիճել, թող «վիճի» հուշարձանների ցանկը, որտեղ այդ հասցեն, իբրև հուշարձան, չկա: Լավ, եթե ենթադրենք, որ հուշարձան է և արտաքինից ոչինչ չենք փոխում՝ ոչ բարձրացնում ենք, ոչ էլ դրսից մուտք անում, իսկ մնացածը կարո՞ղ ենք անել, թե՞ ոչ: Ամենակարևոր հարցն այդ նախագծի ներքին վերակառուցումն է, որովհետև այնտեղ ընդհանրապես ամեն ինչ փլուզված է: Իրենք պարտավորվո՞ւմ են արդյոք կիսել նախորդի այն մտադրությունը, որ թատրոնն, ի վերջո, պետք է իր տարածքն ունենա: Արտաքին հատվածին ձեռք չեն տալիս, բայց հիմա էլ հանկարծ իրենց մոտ հարց է ծագում, թե 1000 քմ-ն շատ է 30 հոգու համար: Սա մոտավորապես նույնն է, ինչ ասել, թե մեծ մարզադաշտը շատ է 22 ֆուտբոլիստի համար: Ես անգամ տարրական տրամաբանություն չեմ տեսնում պնդումների մեջ: Հազար անգամ հարցադրումներ արվեցին, էլ ոնց անենք: Իսկ պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող»: Ժիրայր Դադասյանը նշեց, որ վերջին ասուլիսի ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով թատրոնի վերաբերյալ հարցին, ասել էր՝ դիմեք և կտրամադրենք հասցեներ, որն առաջարկում ենք. «Բայց մեզ առաջարկ չի արվել: Մի քանի ամիս առաջ առաջարկվել է երկու բան, որ ավելի լավ էր՝ չառաջարկվեր: Առաջարկվում էր համատեղության կարգով աշխատել: Մի բան, ինչ հիմա էլ ունենք. Մնջախաղի թատրոնը այժմ շարունակում է աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում»:

Դադասյանի խոսքով՝ ավանդը գնահատելու գիտակցումը, հավանաբար, պետք է աստիճանաբար գա. «Դեռ օգոստոսին միամտություն ունեցա հանդիպել նախարարության ներկայացուցիչների հետ: Ասացի, որ մենք հանրահռչակում ենք մեր մշակույթը, և միակ թատրոնն ենք, որ ամենաշատն ենք դա անում, որովհետև որակն այնպիսին է, որ կարողանում ենք դա անել ու արժանանալ անգամ «Գրան պրի» մրցանակների: Բայց ստացա հետևյալ պատասխանը՝ ինչ-որ շատ բարձր կարծիքի եք ձեր թատրոնի մասին»:

Նրա խոսքով, այսպիսի պատասխանից հետո մնում է խոսել միայն պետական թատրոնին հասանելիք տարածք ունենալու մասին: «Սա կարծես մեր արվեստի ճակատագիրն է, խաչը, որը տանում ենք: Բայց մի բան հստակ է, տարածքն անպայման լինելու է, և անիմաստ են այս խոչընդոտները, որոնք արհեստականորեն են ստեղծվում: Ի վերջո, խոսքը միայն զուտ թատրոնի շենքի մասին չէ, խոսքը մնջախաղի արվեստի զարգացման կենտրոնի մասին է: Մենք ունենք նաև խուլերի ստուդիա, նաև ներառական գործունեությամբ ենք զբաղված, միջազգային փառատոն ենք կազմակերպում»,-ասաց նա՝ շարունակելով թվարկել իրենց բոլոր աշխատանքները: 

Ինչ վերաբերում է թատրոնի շենքի հարցը ձգձգելու հնարավոր միտումներին, նա նշեց.

«Ես շատ վտանգավոր մտավախություն ունեմ: Պատճառը գուցե թաքնված է այնտեղ, որ մնջախաղի ժանրը զուտ ազգային, հայկական թատերական ժանր է, իսկ մենք զբաղված ենք այդ ժանրի ազգային ուղղվածության ուսումնասիրությամբ, զարգացմամբ: Գուցե պատճառն այն է, որ մենք ազգային թատերական տեսա՞կն ենք ուսումնասիրում, և գուցե որոշ ուժերի դա պե՞տք չէ»:

Առաջիկայում թատրոնը Մոսկվայում մասնակցելու է «Золотой Витязь» հռչակավոր միջազգային թատերական ֆորումին, որի եզրափակիչ մրցույթին էլ պետք է մասնակցի: «Դեկտեմբերի 7-ին պետք է խաղանք Ամեն Ջիգարխանյանի թատրոնի բեմում: Սա առաջին դեպքն է, երբ հայկական թատրոնը հրավիրվում է այդ ֆորումին մասնակցելու և միանգամից մասնակցելու հենց եզրափակչին: Լրջորեն պատրաստվում ենք այն կարևոր առաքելությանը, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք այդ միջազգային շատ կարևոր մրցույթում: Հիմա մենք ստեղծագործական լուրջ խնդրով ենք զբաղված՝ զուգահեռ ունենալով նաև տեխնիկական լուրջ խնդիրներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ստիպված ավելի շատ զբաղվում է ադմինիստրատիվ, քան ստեղծագործական հարցերով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular