ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին «շանս տվողները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թե որ ուժերն են մասնակցելու ընտրություններին, արդեն պարզ է: Սակայն պակաս հետաքրքիր չեն ընտրություններին չմասնակցելու որոշում կայացրած մի շարք քաղաքական ուժերի հայտարարություններն առ այն, որ իրենք իրենց չմասնակցությամբ շանս են տալիս հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին: Եթե այդպիսի հայտարարությունները լինեին մեկ–երկուսը, կարելի կլիներ չանդրադառնալ դրանց: Բայց այդպիսի հայտարարություններն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Ավելին՝ քիչ չեն նաև այն ուժերն ու գործիչները, որոնք անկախ մասնակցել–չմասնակցելուց, հանդես են գալիս հեղափոխության արժեքների պահապանների, հեղափոխական անմար ճրագի պատվո պահակախմբի դրոշներով, ընդ որում, որևէ կերպ կապ չունենալով հեղափոխության բուն գործընթացի հետ: 

Ինչևէ: Վերոնշյալ ուժերն ու գործիչները պետք է հասկանան մի բան՝ եթե որևէ մեկին նրանք շանս են տալիս, ապա այդ մեկը հենց իրենք են: Չմասնակցելով՝ այդ ուժերը շանս են ստանում վերջնականապես չփոշիանալու, հետագայում նոր քաղաքական ցիկլերում մասնակցելու, եթե, իհարկե, այս ընթացքում զբաղվեն կուսակցաշինությամբ ու քաղաքականությամբ: Այլապես ծիծաղելի է, որ լավագույն դեպքում կես կամ մեկ տոկոսանոց պոտենցիալով ուժերը խոսում են Փաշինյանին շանս տալու մասին, կարծես թե նրանց չմասնակցությունն է, որ թույլ է տալու Փաշինյանին, ասենք, 20 տոկոսի փոխարեն 50 տոկոսից ավելի ձայն ստանալ: 

Ցանկացած ուժ ինքն է որոշում մասնակցել, թե չմասնակցել ընտրություններին՝ անկախ իր ունեցած հնարավորություններից: Բայց կարիք չկա հասարակությանը հրամցնել ծիծաղելի բացատրություններ: Ավելին՝ իսկական ժամանակն է քաղաքականության մեջ ամրագրվելու պրոցեսը սկսել ազնիվ խոսակցությունից՝ արձանագրելով, որ այս փուլում ռեսուրսները բավարար չեն ու հետևաբար նպատակահարմար չէ մասնակցության որևէ ձևաչափ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular