ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է պատմաբանների ուշադրությունը կենտրոնացվի Ադրբեջանի կողմից իրականացվող խորհրդաֆոբիայի և հայաֆոբիայի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

vpk-news.ru-ն իր «Թուրքիան վերադառնում է լենինյան նվերի հետևից» հոդվածում գրում է, որ Լոնդոնն ու Անկարան միշտ էլ պատրաստ են եղել բաժանել ադրբեջանական նավթն ու գազը: Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և ընդանրապես ՆԱՏՕ-ի նպատակները Կովկաս-Կասպիական տարածաշրջանում անփոփոխ են: Դրանք են` նավթային և գազային պաշարների և հումքի տեղափոխման ուղիների նկատմամաբ հսկողությունը, ինչպես նաև Ռուսաստանի հարավային սահմաններին լարվածության պահպանումը: Այդ նպատակների համար, եթե ծագում է հարմար իրավիճակ, գործի է դրվում Արևելքի կողմից աջակցվող պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Սրանք այն հիմնակական գնահատականներն են, որոնք տրվել են Բաքվի բրիտանա-թուրքական օկուպացիայի և Կարակումում Բաքվի 26 կոմիսարների գնդակահարման 100-րդ տարելիցին նվիրված՝ Մոսկվայում ընթացած Ձախ պատմաբանների ակումբի և վերլուծաբանների խորհրդաժողովի ժամանակ: Ինչպես նշել է համաժողովի մոդերատոր Վլադիմիր Կորնեևը, 1918 թվականի և 2018 թվականի նպատակները նույնն են՝ նավթը և գազը, նաև այդ ամենի տեղափոխման ճանապարհները: Նա, ինչպես և համաժողովի այլ մասնակիցները՝ քաղաքագետներ և պատմաբաններ Դարյա Միտինան, Վարդան Բաղդասարյանը, Ալեքսանդր Կոլպակիդին և Անդրեյ Արեշևը, նշել են նաև, որ պետք է ուշադրություն դարձնել Անդրկովկասի պատմության ահագնացող խեղաթյուրումների վրա՝ մանավանդ 1910-1920 թվականների ժամանակահատվածի մասով: Նման կարծիք ունեին նաև այլ ռուս փորձագետներ, որոնք փորձում էին հարմարվել արևելյան հարցապնդումներին: Այստեղից էլ ստացվեց, որ ուղղակի կամ միջնորդավորված ձևով զգացվում էր Մոսկվայի կովկասյան քաղաքականության ագրեսիվ բնույթը: Նշվեց նաև, որ Կարմիր բանակի փորձերը՝ «խորհրդայնացնել» Իրանի կասպիամերձ տարածքները, վտանգում էր բրիտանացիների նավթային մենաշնորհը:

Ասենք, որ այս տարի Բաքվում կայացել է ադրբեջանա-թուրքական շքերթ՝ նվիրված թուրք-կովկասյան բանակի կողմից քաղաքի ազատագրման 100-ամյակին: Այստեղ կարևոր է պարզել, թե ինչ օկուպացիայի ու ազատագրման մասին է խոսքը: Ալիևը և Էրդողանը առաջին հերթին ակնարկեցին Հայաստանի Հանրապետությանը, ապա նաև Բաքվի կոմունան: Եվ ոչ մի խոսք 1918-1919 թվականների բրիտանական օկուպացիայի մասին: Ոչ մի խոսք այն մասին, որ բրիտանական զորքերը հրաժարվեցին կանխարգելել հայերի, ռուսների, հույների, պարսիկների և լեզգիների՝ պանթուրիստ թուրքերի կողմից հրահրված զանգվածային ջարդերը Բաքվում: Չխոսվեց նաև այն մասին, որ թուրքական այդ արշավանքը Բաքու խախտում էր Բրեստ-Լիտովսկյան խաղաղության պայմանագիրը: Ավելին, Էրդողանը հատուկ շեշտեց պանթուրքիստ թուրք զորավարների կարևոր դերը Բաքվի օկուպացիայի վերացման գործում և չզլացավ մի անգամ ևս հոխորտալ Հայաստանի վրա առ այն, որ նա ով, օկուպացրել է Ադրբեջանի տարածքը, միշտ էլ ունենալու է փակ սահման Թուրքիայի հետ: Ըստ քաղաքագետ Դարյա Միտինայի, ներկայումս արտասահմանում, անգամ Մեծ Բրիտանիայում սկսում են կտրուկ ժխտել 1918-1919 թվականներին իրականացված բրիտանական ներխուժումը Անդրկասպիա, ընդ որում՝ այդ միտումը նկատվում է նաև ռուսական փորձագիտական շրջանակներում և ԶԼՄ-ներում: Սա, ըստ քաղաքագետի, այլ պատճառներից զատ կապված է նաև նրա հետ, որ Ռուսաստանը ինտենսիվորեն սպառազինություններ է մատակարարում Ադրբեջանին: Նույն կարծիքը արտահայտեց նաև Վարդան Բաղդասարյանը՝ նշելով նաև, որ պետք է պատմաբանների ուշադրությունը կենտրոնացվի Ադրբեջանի կողմից իրականացվող խորհրդաֆոբիայի և հայաֆոբիայի վրա՝ պատմության կեղծումների միջոցով: Պետք է հիշել, որ Բաքվի կոմիսարների մահապատիժը նպատակաուղղված էր բրիտանացիների կողմից Բաքվի նավթահանքերի և տեղափոխման ուղիների տիրացմանը, նույն նպատակը Լոնդոնը ուներ նաև 1940 թվականին, երբ նախատեսվում էր բրիտանա-ֆրանսիա-թուրքական ներխուժում Բաթում և Բաքու: Անգլիան և Անտանտան ստիպված եղան ժամանակին հեռանալ Անդրկովկասից (1920 թվականին), բայց նրանք հույս ունեին, որ այդ տարածքում կշարունակեն նավթային բիզնեսը խորհրդային իշխանության օրոք, քանի որ դրանք ՆԵՊ-ի ժամանակներն էին, բայց Ստալինը շուտով վերջ տվեց դրան և պետականացրեց Բաքու-Թբիլիսի-Բաթում նավթամուղը: Լոնդոնի բախտը ՆԵՊ-ի հարցով չբերեց: Ի դեպ, ներկայումս գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառավարվում է բրիտանական ВР Amoco (նախկին «Бритиш петролиум») ընկերության քույր ВP Georgia ընկերության կողմից: Բայց ներկայումս այս նավթամուղը միայն ադրբեջանական նավթով լցնել անհնար է՝ քանակի պատճառով, և բրիտանական ընկերությունը աչք է գցել ղազախական նավթի վրա: ВР Amoco ընկերությանն է պատկանում նաև Բաքու-Թբիլիսի-Սուպսա նավթամուղը: Այսպիսով, բրիտանական բիզնեսը սկսած 2010 թվականից առաջնատարն է Ադրբեջանում և Վրաստանում ներդրումների ծավալներով, և այդ ամենը ուղղված է նավթա-գազային հատվածին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular