ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի ռեսուրս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ Աշխարհի խաղերի ոսկե մեդալակիր, 21 ամյա Սիմոն Մարտիրոսյանին Հայաստանում դիմավորեցին մեծ շուքով ու ոգևորությամբ, չէ՞ որ Հայաստանը 8 տարվա ընդմիջումից հետո ունեցավ աշխարհի չեմպիոն։ Պարզ է, որ չեմպիոնը հետաքրքրություն առաջացրեց հասարակության ու լրագրողների շրջանում։ Նրա հետքերով Էջմիածին հասած լրագրողները «բացահայտեցին», որ Սիմոն Մարտիրոսյանի մարզումներն անցկացվում են 80-ականներից մնացած ծանրաձողերով, ու վթարային շենքում։ Պատմությունն էլ ավելի սրտաճմլիկ դարձնելու համար վթարային շենքի վատ պայմանների ցուցադրությամբ չեն սահմանափակվում, ու շեշտում են, որ ոչ ոք չի ուզում իրենց օգնել։
Բոլորն էլ գիտեն, որ ՀՀ-ում սպորտի հետ կապված հարցերն առաջնային են Գագիկ Ծառուկյանի համար։ Ու այս պատմության տարօրինակ մասն այն եղավ, որ ծանոթանալով հանրային կարծիքի հետ, նկատեցի՝ շատերը շեշտում են Ծառուկյանի անունն այն համատեքստում, որ նա չի օգնել մարզադպրոցի վերանորոգման հարցում։
Անրադառնալով դրան, կարելի է ասել հետևյալը, Ծառուկյանը՝ բոլոր սպորտդպրոցների կառուցումն ու վերանորոգումը իրականացնելիս, օգտագործել է սեփական միջոցները, իր նախաձեռնությամբ պարգևատրել է շատ ու շատ մարզիկների և հիմա նրանից պահանջել, որ իր միջոցներով վերանորոգի նշված սպորտդպրոցը՝ առնվազն աներեսություն է։ 
Կա ևս մեկ կարևոր հանգամանք, առանց որի այս պատմության մութ կողմերը չեն բացահայտվի։ Սիմոն Մարտիրոսյանը տևական ժամանակ է ինչ իր մարզումներն անցկացնում է Օլիմպավանում, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, ու որի կառուցումը իրատեսական եղավ միայն Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։ 
Այսպիսով, կարելի է կատարել եզրակացություն, ռեպորտաժի հիմնական ու գլխավոր նպատակը սպորտդպրոցի գովազդն էր, ինչից օգտվելով, լրատվականները շրջեցին բուն բովանդակությունը, ու նախընտրական շրջանում դրան հաղորդեցին իրենց համար ցանկալի ուրվագիծը։ 
Սակայն շտապեմ հիասթափեցնել, դա Ձեզ մոտ չի ստացվել, քանի որ բոլոր սպորտասերները գիտեն սպորտում ունեցած Ծառուկյանի դերի մասին, ու դա թերագնահատել ուղղակի անհնար է։ Ծառուկյանը այն մարդն է, ով սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի ռեսուրս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular