ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր կլրանա գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը: Զուգահեռ կան ուժեր, որոնք արդեն հայտարարել են ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց թվում նաև հայտնի կուսակցություններ կան:

«Նախորդ անհաջողություններից հետո լուսանցքում հայտնված հին կուսակցությունները և նոր կուսակցությունները բավականին լուրջ խաղադրույք էին արել նոր Ընտրական օրենսգրքի՝ մանավանդ ընտրական շեմի նվազեցման և օրենքի ուժով պարտադիր 4– րդ կուսակցության առկայության դրույթների վրա: Եվ այն պահից, երբ պարզվեց, որ ընտրությունները գործող ԸՕ–ով են լինելու, նույնիսկ ոչ այնքան բարձր շանսերը զրոյացվեցին, և, ի վերջո, դրանից հետո քաղաքական դաշտի մի մասը ընտրություններին չմասնակցելու որոշում ընդունեց: Ընտրությունները մանավանդ հների համար հեռանկարային չէին: Իսկ նորերը որպես նոր ուժ հանդես գալու, քաղաքական դաշտում բացերը լրացնելու ամբիցիաներ ունեն. կան բավականին շատ ժամկետնանց կուսակցություններ, որոնք ուղղակի տասնամյակներ շարունակ նույն գետն են մտնում ու անընդհատ ֆիքսում իրենց անկարողությունը: Նորերի համար գուցե արդյունքի առումով այս փուլում այդքան էլ մեծ հեռանկարներ չկան, բայց սա շատ լավ շանս է իրենց բրենդը ճանաչելի դարձնելու առումով, որովհետև քաղաքականությունը մեկ ընտրությամբ չի սահմանափակվում»,–անդրադառնալով վերոնշյալ իրողությանը՝ 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: 

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին ու դրանից բխող խնդիրներին, նա նկատեց, որ այդ համակարգը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում մի շարք կուսակցությունների համար, և բացառություն չէ նաև իշխող ուժը: «Իշխող կուսակցությունը ռեյտինգային համակարգում ավելի մեծ առավելություն ունի, քանի որ ունենում է օբյեկտիվ վարչական ռեսուրս, իսկ տեղի շատ– շատ ստրուկտուրաներ, ուժեր, որոնք սովորաբար զբաղվում են ընտրություններով, միշտ փորձում են աշխատել օրվա իշխանության հետ: Եվ այն ստրուկտուրաները, որոնք գրեթե 2 տարի առաջ մեծ հաճույքով ինքնամոռաց իրենց ծառայություններն էին մատուցում ՀՀԿ–ին, հիմա փորձում են ինչ–որ ձևով տեղավորվել «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլը» դաշինքի ստրուկտուրաների մեջ: Թեպետ նշված առավելությանը, իշխող ուժն, այնուամենայնիվ, մի վտանգ ունի. ընկնելով այն բանի հետևից, թե ով է անցողիկ, ով անցողիկ չէ, կարող է որակի մեջ տուժել: Եվ մենք տեսնում ենք, որ տեղերում իսկապես որոշակի խնդիր կա: Հիմնադիրները, ակտիվիստները սկսել են չհամաձայնել մի շարք որոշումների հետ, որովհետև նախ հասկանում են՝ կա պրագմատիկ մոտեցում և ձգտում ունենալ ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք ճանաչված են, վարկանիշ ունեն, բայց այդ դեպքում կարող ես քանակի մեջ հաղթել, իսկ որակի մեջ գուցե խնդիրներ ունենալ, այդ թվում՝ ապագա խորհրդարանում»,–նշեց նա: Ինչ վերաբերում է ընտրապայքարին հնարավոր մարտավարությանը, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ընտրությունների ֆոնը և վերջնական արդյունքը ավելի շատ պայմանավորված են լինելու այն հանգամանքով, թե օրվա իշխանությունն ինչ մարտավարություն կընտրի: «Այսինքն՝ սև–սպիտակի, հեղափոխական– հակահեղափոխական սուր ֆորմատը, թե՞ «բարիկադները քանդելու ժամանակն է» մարտավարությունը կընտրվի: Կան բոլոր նախանշանները, որ, այնուամենայնիվ, Ն. Փաշինյանն ու իր թիմը ավելի շատ հակված են երկրորդ տարբերակին»,–նշեց մեր զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե այսօր միանշանակ կարելի է տալ այն դատավճիռը, թե առաջիկա ընտրություններն ապաքաղաքական են լինելու: «Ընդհակառակը, կարծում եմ, որ քաղաքական են լինելու: Եթե ընտրակաշառքի գործոնը նվազեցվում է, այդ ժամանակ առաջին պլան են մղվում քաղաքական ծրագրերը, քաղաքական անձերի գործոնը, այսինքն՝ ով են, ինչ են կամ ով է ասում, որովհետև անգամ համացանցից վերցնելով՝ յուրաքանչյուրը կարող է շատ գեղեցիկ ծրագիր գրել: Բայց քաղաքական ընտրություններ կլինեն, որտեղ որոշակի դերակատարում են ունենալու քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ: Սա բխում է ռեյտինգային համակարգի առանձնահատկությունից, որովհետև տեղերում էլ պետք է կարողանաս ապահովել պահանջարկը: Այսինքն, եթե պահանջարկն այն է, որ տեղերում ուզում են ընտրել մարդկանց, որոնց կարողանում են բարև տալ, որոնք համարում են տեղական խնդիրները բարձրացնող մարդիկ, ապա քաղաքական ուժն այդ պահանջարկը բավարարելու համար նաև նման առաջարկ է ներկայացնելու: Ամեն դեպքում՝ առաջիկայում քաղաքական ծրագրերի, մոտեցումների, նորի ու հնի, ժամկետնանցի և դեռ չհասունացած քաղաքական ուժերի մրցավազք է լինելու, որտեղ ներկայացնելու են թե՛ քաղաքական ծրագրեր, թե՛ տեղական խնդիրներ լուծելու ճանապարհներ: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե կարող ենք այդպես ծայրահեղ ասել, որ ընտրություններն ապաքաղաքական են լինելու»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը չի կարող ասել նախորդ ընտրությունների պարագայում:

«Նախորդներն ապաքաղաքական էին, քանի որ տեսանք, թե ինչ զանգվածներ էին ներգրավված նույն ռեյտինգայինի մեջ: Հիմա բոլոր՝ թե՛ հին, թե՛ նոր քաղաքական ուժերը փորձում են հնարավորինս զտել: Նույնիսկ զուտ պրագմատիկ ձայն ստանալու խնդիրը փորձում են լուծել այնպես, որ իմիջային կորուստներ չունենան, ինչն էլ պայմանավորված է նրանով, որ ընտրակաշառքի գործոնն ու ազդեցությունը նվազեցվում է: Հիմա կարևորը խոսքն է դառնում, այլ ոչ թե միայն ընտրակաշառքը»,–շեշտեց Վ. Հակոբյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular