ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայքարի ճանապարհը. քանդե՞լ, թե՞ համապատասխանեցնել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Որ Երևանի տեսքն աղճատվել է ապօրինի շինությունների պատճառով, որ նման շինությունները քաղաքում բազմաթիվ են, անկասկած է: Ճիշտ նույնկերպ անկասկած է, որ այսուհետ նման շինությունների առկայությունը պետք է իսպառ բացառվի: Այդ առումով նոր քաղաքապետի վճռականությունը գոնե այս պահին որևէ կասկած չի հարուցում: Սակայն խնդիրը միաշերտ չէ, հատկապես այն շինությունների դեպքում, որոնք արդեն իսկ կառուցված են: Թե ում թողտվության, ում պաշտոնեական անփութության կամ հանցավոր համաձայնության արդյունքում է կառուցվել, այլ հարց է, պետք է իրավապահները զբաղվեն: Բայց դրանք արդեն կառուցված են: Ուստի չափազանց ուշադիր է պետք լինել այս հարցում:

Երեկ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը, երբ ապամոնտաժվում էր գրեթե պատրաստ շինությունը, լուրջ մտորումների տեղիք է տալիս: Այն, որ սեփականատերերի պահվածքը չափազանց խոսուն էր, այն, որ նմանները սովոր են բռի ուժով լուծել բոլոր հարցերը, այն, որ բարձրաստիճան ոստիկանի հետ խոսում էին տնավարի՝ իրենց սովորույթի ուժով, երբ նախկին իշխանությունների հետ աշխատել են կոռուպցիոն համաձայնությունների միջոցով, իսկ արդյունքում հետները շփվել այնպես, ինչպես սիրտները կամենում է, միանշանակ է: Սակայն միևնույն ժամանակ պետք է ընկալել  նաև սեփականությունը կորցնող, զգալի գումարներ կորցնող մարդու հոգեբանությունը: Մարդն ուզում է պաշտպանել իր ունեցվածքը: Նրանք հազիվ թե կարողանային մի գիշերվա մեջ 1100 քմ տարածք կառուցապատել. բավական լուրջ շինարարություն է իրականացվել: Ուրեմն, ինչ–որ մարդկանց բացահայտ թողտվությամբ է դա արվել: Ամիսներ շարունակ: Հիմա պետք է հասկանալ՝ ո՞վ է փոխհատուցելու կրած վնասները: Ընդ որում, ոչ միայն այդ սեփականատերերի, այլ բոլոր երևանցիներիս կրած վնասները:

Հաջորդ խնդիրը: Երևի թե դեռ հաշվարկներ է պետք անել, թե որն է ավելի էժան՝ ապամոնտաժո՞ւմը, թե՞ օրինականացման գործընթացը՝ պարտադրելով սեփականատերերին վերափոխումներ անել և շինությունը համապատասխանեցնել օրենքի ու քաղաքաշինական նորմերի պահանջներին: Քանդելը միշտ կա ու կա: Ընդ որում, այդ տրամաբանությամբ Երևանում այսօր քանդման ենթակա բազմաթիվ շինություններ կան: Միայն հազարավոր անօրինական ավտոտնակները բավական են, որ իրավիճակը առարկայական լինի: Հասկանալի է, որ ցանկացած անօրինականության, ապօրինության դեմ պայքարի գործում յուրաքանչյուրիս պարտքը պիտի լինի աջակցել նոր իշխանություններին: Սակայն պակաս կարևոր չեն այդ պայքարի միջոցները: Ինչպես ընդհանրապես տնտեսության մեջ ընդունելի չէ գիլյոտինի քաղաքականությունը, գործարարներին հիմքից կտրելու գործելաոճը, այնպես էլ այս պարագայում հազիվ թե արդարացված են միագիծ քայլերը: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում բոլոր այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մեխանիզմը պետք է աշխատի՝ առանց տնտեսական վնասներ պատճառելու, իսկ ապացուցված անհրաժեշտության դեպքում՝ ուղղակի ապօրինի ձեռքբերվածը վերադարձնելով: Սա՝ մի կողմից: Մյուս կողմից՝ իրավապահները պետք է զբաղվեն թե՛ այդ մարդկանց գործողությունների իրավաչափությամբ, թե՛ նրանց այդ գործողությունները խրախուսածների կամ «աչք փակողների» «կենսագրությամբ»: Այսինքն, իրավական գործընթացներն ու տնտեսական, վարչարարական մեխանիզմները պետք է հստակ տարանջատել: 

Ընդհանրապես, ցանկացած պայքար ցանկացած անօրինականության դեմ անցավ չի լինում: Սա հասկանալի է: Նույնը վերաբերում է նաև փողոցային առևտրի դեմ պայքարին, այլ կարևոր նախաձեռնություններին: Սրանց անհրաժեշտությունը ոչ ոք չի վիճարկում, սակայն բոլոր այդ քայլերը անհրաժեշտ է իրականացնել հետևողական հաշվարկների ու քննարկումների արդյունքում, որ, ինչպես ժողովուրդն է ասում, թացը չորի հետ չխառնվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular