ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը հայկական սպորտի զարգացման երաշխավորն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոֆյա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած հայի համար հաճելի է , երբ մեր մարզիկները հաջողություններ են ունենում սպորտի ոլորտում: Այդ պահին մենք բոլորով դառնում ենք մի մարդ և ի սրտե ուրախանում մեր «հերոս» տղերքի համար: Օրեր առաջ մենք ունեցանք նոր անուններ մեր պատվո ցուցակում, ում շնորհիվ Հայաստանի դրոշը ծածանվեց միջազգային ամբիոնից: 
Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյան ՝ ահա մեր հպարտ տղաների անունները, ովքեր պատվով հանդես եկան ծանրամարտի միջազգային առաջնություններում: Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն , ինչով վերջ դրեց 8 տարվա պասիվությանը ծանրամարտի ոլորտում: Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը իր հաղթանակից բացի, գրանցեց միանգամից 3 ռեկորդ, ինչով ավելի բարձր պահեց հայկական սպորտի պատիվը: Գոռ Մինասյանը իր հերթին զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, կրկին անգամ ծածանելով մեր եռագույնը և ի ցույց դնելով աշխարհին հայ ազգի ուժը:
Այո այս ամենը մեզ հպարտանալու տեղ է տալիս, քանզի աշխարհը տեսնում է, որ մենք ուժեղ ենք, ոչ միայն ինտելեկտուալ մակարդակով, այլ նաև ֆիզիկականով: Ըստ իս շատ կարևոր է էլ ավելի զարգացնել հայկական սպորտը, քանզի սպորտի միջոցով մենք կարողանում ենք ստիպել աշխարհին խոսել մեր մասին, նախանձել մեր տարած հաջողություններին, և ինչ-որ տեղ նաև վախենալ հայոց ուժից:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ հայ մարզիկները բավականին ընդունակ են և սպորտը մեր երկրում տարեց տարի էլ ավելի է զարգանում: Այս ամենի պատճառը մեր տղաների և աղջիկների քրթնաջան աշխատանքն է, նրանց օր և գիշեր մարզվելն ու հաջողության հասնելու ձգտումը: Սխալ կլինի չնշել, որ մարզիկների համար ստեղծված են նաև իդեալական պայմաններ, և նրանք իրենց մարզումներն անցկացնում են նաև Օլիպավանում, որը հագեցված է ժամանակակից լավագույն սարքավորումներով: Հատկանշական է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լավ մարզիկներին ամեն ամիս որոշակի թոշակ է տալիս, որպեսզի նրանք կարիք չունենան աշխատանք փնտրել և դրանով խաթարելով մարզումների բնականոն ընթացքը: Գագիկ Ծառուկյանի այս քայլը շատ ողջունելի է և շատ հնարավոր է, որ նմանատիպ պրակտիկայի բացակայության դեպքում, մենք չկարողանայինք հասնել նման հաջողությունների սպորտի ոլորտում: 
Ըստ իս բոլորիցս միայն հասնում է ոգեշնչել մեր հերոսներին, որպեսզի նրանք իմանան, որ իրենց հաջողությունով բոլոր հայերին ուժ են տալիս, և ուրախանալ նրանց հաղթանակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular