Վախճանվել Է դերասան Դուգլաս Ռեյնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանադայում կյանքի 91-րդ տարում վախճանվել Է դերասան Դուգլաս Ռեյնը: Այդ մասին, հայտնել Է The Globe and Mail-ը: Նշվում Է, որ Ռեյնը 90 տարեկան հասակում բնական պատճառներից մահացել Է Սթրադֆորդի արվարձանի հոսպիտալում:
Դուգլաս Ռեյնը Սթրադֆորդի Շեքսպիրյան փառատոնի հիմնադիրն Է, որը Կանադայում անցկացվում Է 1953 թվականից: Դերասանին ճանաչում Է բերել HAL 9000 համակարգչի հնչունավորումը Սթենլի Քուբրիկի «2001 թվական. Տիեզերական Ոդիսական» ֆիլմում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: