ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում 7.3 մլն դրամի հափշտակության և այլ չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նույն օրը թանգարանի աշխատակիցներից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդումներ տվել են, համաձայն որոնց 2016 և 2018թթ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու դիմաց կազմակերպության տնօրենը իրենցից գումարներ է ստացել, իսկ 2017թ. նոյեմբեր ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպության ընթացիկ ծախսերը հոգալու, կոմունալ վճարումները կատարելու պատրվակով պահանջել և ստացել է առանձին աշխատակիցների աշխատավարձի գումարները։

Ձեռք բերված օպերատիվ տվյալների և նշված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ առ այն, որ նշված թանգարանի տնօրենը 2006-2018 թվականների ընթացքում նույն կազմակերպությունում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել թվով 9 անձանց և վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»: Դրանցում կեղծ տեղեկութ­յուն­ներ ներառելով նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ՝ ներկայացրել է վճարման: Արդյունքում այդ անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 7․352․400 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք տնօրենը, նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով անձամբ ստանալով, օգտագործել  է իր անձնական կարիքների համար:Միաժամանակ, առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ տնօրենն իր լիազորությունների շրջանակում վերոնշյալ անձանցից երկուսին «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»-ում աշխատանքի ընդունելու, նրանց աշխատանքի չհաճախելու հանգամանքն անտեսելու և այդ պայմաններում աշխատանքային ստաժ հաշվարկելու համար 2016թ. դեկտեմբեր և 2017թ. նոյեմբեր ամիսներին, ինչպես անձամբ այնպես էլ որպես միջնորդ հանդես եկող աշխատակցի միջոցով, պահանջել և ստացել է 140․000 ՀՀ դրամ կաշառք:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular