ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամերային նվագախումբը իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետական կամերային նվագախումը, հարգելով իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի վառ հիշատակը, նրա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով ներկայացավ: Երեկոյին հանդես եկան ջութակահար Նիկոլայ Մադոյանը,  ալտահար և տրոմբոնահար Խուան Պարդոնը (Իսպանիա), քանոնահար  Նարեկ Կազազյանը, ֆլեյտահարներ Մարի Լալայանցը և Լիա Հարությունյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան):

համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Երաժիշտները և նվագախումբը համերգային ծրագրում  հանդիսատեսին ներկայացրին Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:

Ալտահար Մաքսիմ Վենգերովը, թեև Հայաստանում բազմիցս հանդես է եկել համերգներով, սակայն Կամերային նվագախմբի հետ առաջին անգամ էր ելույթ ունենում: «Պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ  հաճելի էր համագործակցել: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Զարեհ Սահակյանցի 85-ամյակին նվիրված համերգին: Գիտեմ, որ Զարեհ Սահակյանցը երաժշտարվեստում շատ բան է արել: Գիտեմ նաև, որ ալտ է նվագել: Ինձ նրա մասին շատ բան է պատմել Սահակյանցի դուստրը՝ Սաթի Սպիվակովան»,-նշում է Մաքսիմ Նովիկովը:

Ջութակահարդիրիժոր Զարեհ Սահակյանցը 1957-58 թվականներին եղել է Մոսկվայի կամերայիննվագախմբի ջութակահար: 1958-ին վերադարձել է Հայաստան և ստանձնել Հայաստանիպետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնըԵղել է իր հիմնադրածՀայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարըԶարեհ Սահակյանցը իր վառանհատականության և հեղինակության շնորհիվ կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբնվիրյալ երաժիշտներիև կարճ ժամանակում Կամերային նվագախումբը ձեռք բերեց մեծ համբավՀայաստանում և նրա սահմաններից դուրսՍահակյանցի անձի և անվան հետ են կապվածնվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումըունկնդրի խանդավառընդունելությունը ՀայաստանումԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրիհամերգասրահներումՆա մահացել է 1986 թվականի հունվարի 6-ին Երևանում: Սահակյանցիթողած կատարողականստեղծագործական հարուստ ավանդույթները ժառանգեցին ու շենացրիննվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոնստանտին ԲաղդասարյանըՌուբենԱհարոնյանըԱրամ Ղարաբեկյանը 

2011-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել ՎահանՄարտիրոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular