ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի շարունակությունն անխուսափելի է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկվա հանդիպումն ընդամենը ձևականություն էր: Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ պատերազմի շարունակությունն անխուսափելի է: Երկու կողմն էլ տենդագին նախապատրաստվում է ապրիլյան բախման շարունակությանը և այն երկար սպասեցնել չի տա, որովհետև իրենց նպատակին չհասան երկուսն էլ:

Ադրբեջանը պլանավորել էր գրավել Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը և այլ տարածքներ, բայց ունեցած մեծ թվով զոհերի հետևանքով աննշան բարձունքներ, դիրքեր գրավեց: Իսկ հայկական կողմը պետք է ջախջախեր թշնամուն և ռազմական գործողությունները տեղափոխեր Ադրբեջանի տարածք՝ ազատագրելով այլ տարածքներ, բայց, սրա փոխարեն, Ադրբեջանի ձեռքում որոշակի հայկական տարածքներ թողեց»,-խոսելով Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մասին՝ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է զենք ձեռք բերել և պատահական չէ, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանը զորք էր կուտակել Նախիջևանի ու Արցախի սահմանի մոտ.զորավարժություն էր անում.

«Ներգրավված էր շուրջ 25.000 զինվոր, գոյություն ունեցող ամբողջ տեխնիկան: Նրանք դրանով ցույց են տալիս, որ ոչ մի փոխզիջման պատրաստ չեն: Ես նախանձում եմ մեր նախագահի խիզախությանը: Ինչպե՞ս նա կարողացավ Ալիևի արյունոտ ձեռքը սեղմել.մեր անմեղ զինվորների արյունը դեռ չի չորացել: Ես եթե լինեի նրա փոխարեն, մարդասպանի ձեռքը չէի սեղմի»,-նշեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանը նկատում է՝ թշնամին աշխատում է ոչ միայն ռազմական ուժի կուտակման ուղղությամբ, այլ նաև դիվանագիտական դաշտում.

«Նրանց հաջողվեց Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրել: Ադրբեջանի քարոզչությունից ելնելով է, որ Ռուսաստանը վերջին շրջանում հայտարարում է, թե Նժդեհը ֆաշիստ է»,-նշեց նա՝ հավելելով.

«Հուսով եմ, որ այս կարճ ժամանակահատվածը, որ տրված է մեզ՝ կկարողանանք պատրաստվել Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի, որը կլինի ավելի լայնածավալ: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ այդ բախման հետևանքով ադրբեջանական կողմը խայտառակ պարտություն կկրի, կունենա մեծ կորուստներ»:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular