ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում «Արմենթել»-ի աշխատակիցը 99 տոկոս խմած վիճակով վրաերթի է ենթարկել ՃՈ աշխատակցին, այնուհետև բախվել նրանց կայանված Toyota-ին և Lexus-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 32-ամյա Դավիթ Պողոսյանը Աճառյան փողոցի թիվ 5/1 հասցեի դիմաց իր վարած Opel մակնիշի 34 PQ 130 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Կարեն Խուդոյանի վարած Toyota մակնիշի 394 II 01 համարանիշի և Կոտայքի մարզի Գրազդան քաղաքի բնակիչ, 53-ամյա Նահապետ Քեշիշյանի վարած նույնպես թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Lexus մակնիշի 98 Օ C 888 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Դ. Պողոսյանը վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Միշա Հակոբյանին։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանակ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել Lexus-ի վարորդի կնոջը։

Դեպքի վայրում Opel-ի վարորդ մոտ 1/5 ժամ սպառնալիքներ էր տեղում ճանապարհային ոստիկանների և Lexus-ի վարորդի նկատմամբ, հայտարարելով, որ վթարի մեղավորը նրանք են։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Արգիշտի Ռոնոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարակոնվ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Toyota-ի ր Lexus-ի վարորդները եղել էն սթափ, իսկ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վի0ակում (0.911 աստիճանի)։

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Opel-ի վարորդ Պողոսյանը աշխատում է «Արմենթել» ՓԲԸ-ում, իսկ վրաերթի ենթարկվածն ու Toyota-ի վարորդը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ սպայական դասակում՝ որպես տեսուչներ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular