ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորական մոծակը՝ աշխարհի ամենամարդասպան կենդանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Մարդկային զոհեր ամենաշատը լինում են շնաձկների, առյուծների, գայլերի կամ այլ գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ կենդանիների հարձակման պատճառով տարեկան ամենաշատ մարդկային մահեր պատճառում են... մոծակները: Այս «մրցավազքում» անգամ այնպիսի կատաղի «կենդանին», ինչպիսին մարդն է, գրավում է երկրորդ տեղը մոծակից հետո: Իսկ ինչպե՞ս  է մոծակը մարդ սպանում: Պարզ է, որ դա հաստատ խայթոցից չի լինում, չնայած կան նաև այդպիսի դեպքեր, երբ բազմաթիվ խայթոցներից մարդը կարող է մահանալ ուղղակի արյան կորստից: Հարցն այն է, որ մոծակները տարածում են այնպիսի վտանգավոր հիվանդություն, ինչպիսին մալարիան է: Մալարիան եղել և մնում է մարդկության ամենավտանգավոր հիվանդություններից մեկը։

Մալարիայի առավել տարածված շրջաններում ապրող ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտավորապես 2.4 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության գրեթե 40 %–ը։ 21–րդ դարի սկզբում մալարիայով ամեն տարի վարակվում է 350–500 միլիոն մարդ, և այդ թիվը ավելանում է տարեկան 16 %–ով, իսկ մահացության թիվը տարեկան կազմում է միջինը 1,3–3 միլիոն մարդ։ Սպասվում է, որ մահացությունը կրկնակի աճ կարձանագրի հաջորդ 20 տարիների ընթացքում: Մոծակները տարածված են ամենուր, բացի Անտարկտիդայից, և բազմացման սեզոնին դրանք այնքան են շատանում, որ ըստ թվաքանակի նրանց գերազանցում են միայն մրջյունները: Ներկայումս մալարիան առավել տարածված է Աֆրիկայում, Արևել յան Ասիայում և Հարավային Ամերիկայում: Վերջին հազարամյակի ընթացքում մահացու ելքով հիվանդությունների ցանկում մալարիան դարձել է առաջինը վարակիչ հիվանդությունների շարքում։ Այս հիվանդության մահացու ելքերի ավելի քան 80 %–ը տեղի է ունենում Աֆրիկայի հարավային մասում՝ Սահարայի տարածաշրջանում։ Հատկապես շատ են մինչև 5 տարեկան երեխաների վարակվածության և մահացության դեպքերը։

Մալարիա հիվանդությունը առաջանում է այն ժամանակ, երբ մալարիայի պլազմոդիումներով (պլազմոդիումը ոչ վիրուս է, ոչ էլ բակտերիա, այն այս երկու խմբերի միջև միջանկյալ դիրք է գրավում և հանդիսանում է ներբջջային պարազիտ) վարակված էգ մոծակը կծում է մարդուն: Մարդու մարմնում պլազմոդիումները զարգանում են էրիտրոցիտների մեջ և քայքայում նրանց: Արդյունքում պարբերաբար բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, առաջանում են բարդություններ և այլն: Մալարիայի բուժման համար կա յուրահատուկ դեղ՝ խինինը, որը որևէ այլ հիվանդության բուժման համար չի օգտագործվում: Այն նախկինում ստանում էին խինինի ծառի կեղևից, որը Ամերիկայի հնդկացիները օգտագործում էին որպես ջերմիջեցնող դեղամիջոց:

Ենթադրվում է, որ մարդիկ մալարիայով սկսել են հիվանդանալ արդեն մոտ 50 000 տարի առաջ։ Մեկ այլ կարծիքի համաձայն, հիվանդության հարուցիչի հայրենիք կարելի է համար Աֆրիկա մայրցամաքի արևմտյան և հարավային մասը։ Հայտնաբերված հնագույն քարացած մոծակների մնացորդների մեջ հայտնաբերվել են մալարիայի մակաբույծի հետքեր, որոնց տարիքը հասնում է մոտավորապես 30 000 000 տարվա։ Մարդու առաջացման հետ սկսել են զարգանալ այս հիվանդության մակաբույծները, որոնք ընդունակ են եղել մոծակից փոխանցվել մարդուն։ Առաջին ձեռագրերը, որտեղ բնութագրված էր մալարիան, հայտնաբերվել են Չինաստանում: Դրանք թվագրվում են մ. թ. ա. 2700–ական թվականներին։ Շատ հայտնի մարդիկ են մահացել այս հիվանդությունից, որոնց թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Վեստգոթերի արքա Ալարիխը, Չինգիզ խանը, սուրբ Ավգուստինը, իտալացի հայտնի բանաստեղծ Դանթե Ալիգիերին և նկարիչ Կարավաջոն, Հռոմեական կայսրության կայսր Կառլ 5–րդը, Կոլումբոսը, անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվեր Կրոմվելը, հայտնի գրող Ջորջ Բայրոնը, գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերը, 5 Հռոմի պապ և այլն:

Հետաքրքիր է, որ 20–րդ դարի սկզբում մինչև հակաբիոտիկների հայտնագործումը սիֆիլիսը բուժում էին հիվանդին մալարիայով վարակելու միջոցով: Մալարիայով հիվանդանալը ապահովում էր հիվանդի բարձր ջերմությունը, որը և բուժում էր սիֆիլիսը: Հետո արդեն բուժում էին մալարիա հիվանդությունը խինինով: Անգամ այն, որ որոշ հիվանդներ մահանում էին մալարիայից, չէր համարվում վատ բան, դա ավելի հեշտ և պատվավոր մահ էր համարվում, քան թե վեներական հիվանդությունից մահանալը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular