ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր շարքերում ՀՀԿ–ի ո՛չ հին, ո՛չ նոր համակիր կամ ծառայություն մատուցած մարդիկ չկան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1or.online-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը, անդրադառնալով մեր թերթի հրապարակմանը, թե «Լուսավոր Հայաստանը» ու ևս մի քանի այլ կուսակցություններ փորձում են համագործակցել նախկինում ՀՀԿ–ի համար ռեյտինգայինով ձայն բերողների հետ, նշեց, որ ինչպես ավելի վաղ հայտարարել է կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը, իրենց նախընտրական ցուցակներում չպետք է ներգրավված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր կարող են ստվերել կուսակցության անունը: «Փաստի» հետ զրույցում նա նաև հավելեց, որ ովքեր այցելում են կուսակցության գրասենյակ և ցանկություն են հայտնում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, բոլորի կենսագրությանը, անցած ճանապարհին ծանոթանում են և հավաստիանում, որ նախկինում երբևէ չեն զբաղվել երկրի թալանով, կոռուպցիայով, ընտրակեղծարարությամբ:

«Նման ուսումնասիրությունից հետո ենք միայն մեր համաձայնությունը տալիս, որ նրանք ընդգրկվեն մեր նախընտրական ցուցակում: Եվ երբեք չի եղել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության որևէ անդամի խոսքը և կուսակցական վարքագիծն իրար հակասեն: Եվ այն լուրերը, թե մենք փորձում ենք Հանրապետականի ռեսուրսն օգտագործել «Լուսավոր Հայաստանի» օգտին ձայն հավաքելու համար, կարող եմ ասել, որ հնացած սև PR է կուսակցության դեմ, որովհետև այն նաև օգտագործվեց Երևանի ավագանու քարոզարշավի ժամանակ, բայց հետո տեսանք, թե իրականում ինչ կատարվեց»,– ասաց Ա. Սամսոնյանը:

Նա նաև նշեց, որ ովքեր ժամանակին աշխատել են ՀՀԿ–ի հետ՝ կուսակցության համար ձայներ հավաքել, դա չեն արել կուսակցության գաղափարախոսությունից ելնելով:

«Այդ մարդիկ ինչ–ինչ ակնկալիքով են նման գործունեություն ծավալել ՀՀԿ–ի համար: Ուստի նման մարդիկ այդպիսի ակնկալիք չեն կարող ունենալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից»,– ասաց Ա. Սամսոնյանը:

Նա նշեց նաև, որ ինքը տեղեկացված չէ, թե այլ կուսակցություններում ինչ անցուդարձ է այս օրերին տիրում, բայցև նշեց, որ նման «ծառայություններ» առաջարկող մարդիկ այս օրերին թակում են բոլոր կուսակցությունների դռները: Եվ ակնկալիքները՝ միայն գումար աշխատելը չէ:

«Ակնկալիքները կարող են լինել նաև ընտրություններից հետո աշխատանք ունենալը, անձնական շահերը, բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանը փոքր երկիր է, և նման մարդիկ ներգրավված են եղել գրեթե բոլոր քաղաքական գործընթացներում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա՝ այո, մարզերում կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ–որ ժամանակ համագործակցել են Հանրապետական կամ մեկ այլ կուսակցության հետ, բայց չեն թալանել, կոռուպցիայով չեն զբաղվել և չեն գործել ի վնաս Հայաստանի: Բայց նման մարդկանց նույնպես մենք ֆիլտրում ենք, և պետք է ասել, որ այս պահին մեր ցուցակում չկան անգամ այդ ճանապարհն անցած անձինք: Մեր շարքերում չկան Հանրապետական կուսակցության ո՛չ հին, ո՛չ նոր համակիր կամ ծառայություն մատուցած մարդիկ: Մեր ցուցակում նման մարդկանց մենք չենք ներգրավել»,– ասաց Ա. Սամսոնյանը:

Նա նաև հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր միանում են «Լուսավոր Հայաստանին», կուսակցականների անցած ուղին գնահատելով և վստահելով են այդ քայլին դիմում: Խոսելով Էդմոն Մարուքյանի այն հայտարարության մասին, որ կուսակցությունը պետք է հետ կանչի Մանե Թանդիլ յանին, որպեսզի ԼՀԿ–ն չասոցացվի իշխանության հետ, կուսակցության մամուլի խոսնակն ասաց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարն արդեն իսկ հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի «Լուսավոր Հայաստանի» ցուցակով:

«Մանե Թանդիլ յանը կուսակցության փոխնախագահն է, շատ ակտիվ է աշխատել մեզ հետ և առաջադրվելու է կուսակցության ցուցակով: Այս պահին այլ քննարկումներ մեզ մոտ չի եղել և նման օրակարգ չունենք»,– ասաց խոսնակը: 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էր, որ Թանդիլ յանը կտրուկ որոշում կայացրեց կուսակցությունից և պաշտոնից դուրս գալու մասին, բայց հետո նրա այդ հայտարարության պատճառներն այդպես էլ մնացին կուլիսների հետևում, իսկ հանրության համար Թանդիլ յանի վարքագիծն այդպես էլ հասկանալի չդարձավ: 

Խոսելով առաջիկա ընտրությունների ժամանակ առաջին տեղը սիրահոժար ՔՊ–ին զիջելու և երկրորդ կամ երրորդ տեղի համար պայքարելու միտումների մասին՝ Ա. Սամսոնյանը նշեց, որ կուսակիցները ռեալ են գնահատում իրավիճակը և հասկանում են, որ առաջիկա ընտրությունների ժամանակ առաջին տեղում հեղափոխական ու իշխանական ուժն է լինելու: Միևնույն ժամանակ համոզված են, որ ոչ միայն իշխանությունում և ԱԺ–ում են նոր, թարմ երիտասարդ ուժեր պետք, այլև ընդդիմությունում: ԼՀԿ–ն ունի նոր գաղափարներ, դեմքեր, մոտեցումներ, ինչպես նաև բազմաթիվ ծրագրեր Հայաստանի զարգացման համար: Պատասխանելով հարցին, թե չե՞ն կաշկանդվում, որ շատերն իրենց ընդունում են որպես գրպանային ընդդիմություն, Ա. Սամսոնյանը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ «Լուսավոր Հայաստանը» միշտ պատրաստ է քննադատել, լինել կառուցողական ընդդիմադիր ուժ և այնտեղ, որտեղ մենք կարող ենք արդյունավետ համագործակցել, այդտեղ էլ կհամագործակցենք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular