ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական դատարանը համաձայնել է ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ժամկետների վերաբերյալ Հանրապետության նախագահի հարցադրումների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, 2018 թվականի հունիսի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների՝ Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ու ընտրության կարգավորումը նախատեսող որոշ հոդվածների` Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Թեև 1995 թվականից ի վեր Հանրապետության նախագահն օժտված է եղել oրենքի սահմանադրականության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու լիազորությամբ, սակայն գործնականում այս լիազորությունն առաջին անգամ իրացվեց հունիսի 6-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից՝ դրանով իսկ ներմուծելով որակապես նոր իրավական մշակույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սահմանադրական դատարանը 2018 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1434 որոշմամբ վերոնշյալ օրենքների` Հանրապետության նախագահի ներկայացված դիմումում նշված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող նորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել է 2019 թվականի ապրիլի 1-ը՝ Ազգային ժողովին հնարավորություն տալով սահմանադրական օրենքների խնդրահարույց իրավակարգավորումները համապատասխանեցնելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ժամկետների խնդրին` Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ արտահայտած դիրքորոշմամբ համաձայնել է Հանրապետության նախագահի հիմնական հարցադրումների հետ՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular