ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորս մի մեխի պետք է խփենք. Նիկոլ Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

AsekoseNews-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որպեսզի ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կագի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալնը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ« արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: 

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նկատվում են ներգաղթային նախնական միտումներ: «Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ Հայաստանից մեկնածների և վերադարձածների բալանսը պլյուս 13 հազար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ մեր առաջիկա գործունեության ընթացքում այս 13 հազարը կդառնա 130 հազար, 200 հազար, 1 մլն 300 հազար և մենք կունենանք նոր մակարդակի պետություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանն առաջնորդվի հետևյալ կարգախոսով. երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն: Գիտեմ, որ մեր ուժերը մեկտեղելով ի վերջո կհասնենք այդ նպատակին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Հայաստանում տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հնարավորություններին, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular