ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրաքաղաքը սկսում է նորովի շնչել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Բացի այդ, քիչ չի գրվել նաև այն մասին, որ տառասխալներով վահանակների պակաս նույնպես չկա, և դա նույնպես ազդում է Երևանի արտաքին տեսքի վրա: Տարբեր վահանակների միջև գունային հարմոնիայի մասին խոսք լինել չի կարող: Դրա պատճառով տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մայրաքաղաքում ենք ապրում, այլ մի մեծ շուկայում: Կարճ ասած՝ կարծես թե այս ամենի վերջն եկել է, ու այսուհետ ամեն ինչ ըստ դասակարգման է լինելու: 
 
Արթուր Մեսչյանի՝ Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակվելուց հետո կարծես Երևանը սկսել է նորովի շնչել: Քաղաքային միջավայրի բարելավման աշխատանքներ են իրականացվում՝ ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները: Ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջների և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային վահանակները: Ու թեև, ինչպես միշտ՝ այս գործընթացը կրկին մայրաքաղաքի կենտրոնից են սկսել, բայց հույս կա, որ նոր իշխանությունները նախկինների նման միայն կենտրոնով չեն սահմանափակվի և նույն ջանասիրությամբ կարգի կբերեն նաև Երևանի ծայրամասերը: 
 
Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը տեղեկություն է տարածել, որ արտաքին գովազդի տեղադրումը կամ տեղաբաշխումն իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման կամ տեղադրման, համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37–Ն որոշման» համաձայն և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին համապատասխան:
 
Այսինքն, նախօրոք, մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: 
 
Տնտեսվարողների շրջանում ստեղծված անորոշությունը մեղմելու համար 1or.am-ը  առաջիկայում կանդրադառնա այդ թույլտվության տրամադրման մանրամասներին և կներկայացնի, թե ինչ քայլերից է անհրաժեշտ սկսել ու ավարտել: Այսինքն, թե ծառայությունն ինչ արժե, ինչքան ժամկետներում է թույլտվությունը տրամադրվում և այլն: Իսկ մինչ այդ՝ արձանագրենք, որ մայրաքաղաքը սկսում է նորովի շնչել, և հույս կա, որ հետագա լուծումներն ավելի ճաշակով կլինեն:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular