ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթի մի քանի գործոնները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստն» իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագրեր չներկայացրած նախկին և ներկա պաշտոնյաների թվին: Հանձնաժողովը խոստացածի համաձայն իր պաշտոնական կայքում արդեն հրապարակել է նաև նրանց անունները:

Ինչպես տեղեկանում ենք ցանկից, 2018 թ. նոյեմբերի 6–ի դրությամբ պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց շարքում գերակշռողը ՊԵԿ աշխատակիցներն են: Նրանց թվում են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Արագածոտնի բաժնի պետի տեղակալ Լյովա Գրիգորյանը, ՊԵԿ Արևել յան մաքսատուն– վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի 4–րդ բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Սևակ Խաչատրյանը: Ցանկում կան նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների անուններ: Ընդհանուր առմամբ, օրենքով նախատեսված 30–օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել 7 անձ իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29:
 
Հետաքրքրական է նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիր չներկայացրած նախկին պաշտոնյաների ցանկը, որտեղ կան նաև նախկին ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, մշակույթի նախկին փոխնախարար Արև Սամուել յանի անունները: Այդ ցանկում են նաև նախկին ՊԵԿ պաշտոնյաներ, իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներ: Այս իմաստով կարելի է արձանագրել, որ հայտարարագիր չներկայացնելու վատ սովորույթը, թերևս, դեռ շարունակվում է:
 
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ զրույցում, մինչ այս ցանկը հրապարակելը, փորձել էինք հասկանալ նաև հայտարարագիր ներկայացնելու ընթացակարգը:
 
1or.am-ի հետ զրույցում նա մանրամասնել է. «Օրենքը նախատեսում է մեկամսյա ժամկետ: Այսինքն՝ պաշտոնը ստանձնելու պահից 30–օրյա ժամկետում պետք է հայտարարագրերը ներկայացվեն: Պրակտիկայում հետևում են 30–օրյա ժամկետին, բայց ունենք դեպքեր, երբ 30–օրյա ժամկետից ուշ են ներկայացնում հայտարարագրերը: Նրանց վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվում, իսկ չներկայացրածների վերաբերյալ նախատեսում ենք գործընթացեր. երկու վարչականից հետո նոր քրեական ներգործություն է սահմանվում: Որպես կանոն, առաջին վարչական ներգործությունից հետո ժամկետը խախտած պաշտոնյաները կամ փոխկապակցված անձինք հայտարարագրերը ներկայացնում են»:
 
Նրա խոսքով՝ հայտարարագրի ժամկետի պահպանումը կախված է մի քանի գործոններից: «Օրինակ՝ շատ պատասխանատու պետք է լինեն իրենց կադրային ստորաբաժանումները, որպեսզի նշանակումների մասին պատշաճ տեղեկացում տան: Հաճախ նշանակումների կամ ազատումների մասին մենք ստանում ենք ուշացած տվյալներ. եթե տվյալը ուշ է ստացվում, համապատասխանաբար, ուշ է գեներացվում «pasword»–ը. մեր հայտարարագրման համակարգն էլեկտրոնային է, և պաշտոնյաները կարող են համակարգ մուտք գործել բացառապես իրենց հաշվով և գաղտնաբառերով: Այդ ստորաբաժանումների թերացումները շատ հաճախ անդրադառնում են պաշտոնատար անձանց կողմից սահմանված ժամկետում իրենց պարտականությունների կատարման վրա: Մենք համագործակցում ենք և համապատասխան հիշեցումներ, տեղեկացումներ ենք ուղարկում նաև կադրային ստորաբաժանումներին, որպեսզի իրենք օրենքով նախատեսված եռօրյա ժամկետը պահպանեն և նշանակումների, ազատումների և փոփոխությունների մասին մեզ անհապաղ տեղեկացնեն»,–ասաց նա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular