ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական խոսքի վակուում. ինչպե՞ս սղագրել դատարկությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքական դիսկուրսի որակը, բովանդակությունը հասկանալու մի պարզ և հեշտ մեթոդ կա՝ բանավոր խոսքը սղագրել, վերածել գրավորի: Լսելու և տեսնելու փոխարեն՝ կարդալ: Այդպես են վարվում գրեթե բոլոր վերլուծական կենտրոնները՝ լինեն դրանք մասնավոր, թե պետական ու մերձպետական, երբ ցանկանում են որևէ ելույթի, հայտարարության մասին ունենալ առավել խորքային վերլուծություն: Գրավոր տեքստը հնարավորություն է տալիս կտրվել կողմնակի այլ հանգամանքներից, հատկապես էմոցիոնալ ֆոնից, լինել ավելի օբյեկտիվ՝ չտրվելով ելույթի կամ դրա հեղինակի զգայականությանը, հռետորական հմտություններին կամ այդ հմտությունների բացակայությանը:
 
Եթե այս պարզ մեթոդով փորձենք վերլուծել վերջին շրջանի (ըստ էության՝ ոչ միայն վերջին) քաղաքական դիսկուրսը, հիմնական դերակատարների ելույթները, հայտարարություններն ու հարցազրույցները, ապա կտեսնենք, որ մենք գտնվում ենք քաղաքական խոսքի վակուումի մեջ: Հազվադեպ կարելի է գտնել որևէ բանավոր ելույթ կամ խոսք, որը սղագրելուց ու գրավոր տեքստի վերածելուց հետո վերջնարդյունքում կունենանք որևէ բովանդակային ասելիք: Թերևս նաև սա է պատճառը, որ տեքստային հարցազրույցները հայաստանյան մեդիադաշտում դարձել են բացառիկ երևույթ: Տեխնոլոգիաների զարգացումը մի կողմից հեշտացրել է ինֆորմացիայի փոխանակումը տեսանյութերի միջոցով, մեկ այլ կողմից քաղաքական խոսքը հեռացրել տեքստից, գրավոր մակարդակից՝ տեղափոխելով բացառապես դյուրամարս, էմոցիոնալության տակ բովանդակությունը թաքցնող բանավոր մակարդակ:
 
Բնականաբար, բանավոր խոսքը, հատկապես հրապարակային ու քաղաքական գործիչների դեպքում չի կարող լինել նույնքան չոր, որքան տեքստը: Հռետորությունը քաղաքականության անբաժան մասն է: Բայց, ցավոք, մեր օրերում բանավորից որևէ ելույթ տեքստի վերածելուց հետո պարզում ենք, որ հռետորությունը ոչ թե քաղաքականության անբաժան մասն է, այլ այդ քաղաքականության էությունը, հիմնական բովանդակությունը: Այլ բովանդակություն գեղեցիկ ձայնի, էմոցիոնալ շարժումների, բարձրագոչ տեմբրի տակ մեծամասամբ հնարավոր չէ գտնել: 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular