ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 տոկոսով բացառում եմ, որ ՀԱԿ որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ու քանի որ նման դեպքերում անորոշությունը կասկածներ է ծնում, ՀԱԿ–ականների նման վարքագծի պատճառով մամուլում սկսվեցին տարբեր վարկածներ շրջանառվել: Սկզբում ասվում էր, որ ՀԱԿ կուսակցությունը պատրաստվում է դաշինք կազմել ՔՊ–ի հետ, հետո տեղեկություն տարածվեց, թե դաշինք չեն կազմի, բայց ՀԱԿԿ անդամները կներգրավվեն ՔՊ–ի նախընտրական ցուցակում:
 
Այս ամենի մասին պարզաբանում ստանալու համար 1or.am-ը կապ հաստատեց Արման Մուսինյանի հետ, բայց նա, հարցը դեռ չլսած, ասաց, որ հանդիպման  է և խնդրեց 1,5 ժամից զանգահարել: Բնականաբար, փորձեցինք կապ հաստատել 1,5 ժամից, բայց այդ ժամանակ արդեն Մուսինյանը չպատասխանեց մեր զանգերին: ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հեռախոսահամարն ընդհանրապես անջատված էր: Ու թեև չենք բացառում, որ դա կարող է այլ հանգամանքով պայմանավորված լինել, ամեն դեպքում նշենք, որ նրա հետ զրուցել նույնպես չհաջողվեց:
 
Հարցի մասին պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հետ: Նա սկզբում ասաց, որ շատ զբաղված է, բայց, այնուամենայնիվ, կարողացանք որոշ հարցերի մասին պարզաբանում ստանալ:
 
ՔՊ–ի ցուցակով ՀԱԿ անդամների ընտրությանը մասնակցելու հանգամանքը նա «մուտիլովկա» համարեց՝ ցավով նշելով, որ այդ բառի հայերեն համարժեքն ինքը չի հիշում: «Այս պահին գրագետ մարդկանց հետ ենք նստած, բոլորն էլ ասացին, որ այդ բառի հայերեն համարժեքը չեն կարողանում գտնել»,– ասաց Զ. Թադևոսյանը և հավելեց, որ լրատվամիջոցներից մեկը մի սուտ լուր է գրել, մյուսներն էլ այդ սուտը տարածել են ու տպավորություն ստեղծել, թե դա իրականոթյուն է: 
 
Դիտարկմանը, թե սուտը սովորաբար անորոշությունից է ծնվում և նման ստերի դեմն առնելու համար հարկավոր է ընդամենը պատասխանել հարցերին, որպեսզի ո՛չ լրագրողների համար մութ հարցեր մնան, ո՛չ հասարակության մոտ, ՀԱԿ անդամը պատասխանեց. «Ցանկացած կուսակցության վարքագծի դրսևորման քաղաքակիրթ ձևը հայտարարություն տարածելն է: Եվ եթե մինչև հիմա դուք նման հայտարարության դեռ չեք հանդիպել, ուրեմն, դեռևս որոշում չի կայացվել: Այդ պարագայում, որևէ կուսակցական որևէ բան ասելու իրավունք չունի: Դա կուսակցական կարգապահություն է: Մենք չենք կարող ասել՝ քննարկվում է, չի քննարկվում, ինչ լուծում կստանա»:
 
Տիկին Թադևոսյանը նաև նշեց, որ իրենց կուսակիցներն էլ են տարակուսանքի մեջ հայտնվել՝ կարդալով մամուլի հրապարակումները, բայց նա բացառեց, որ այս կամ այն ՀԱԿ–ական կարող է ներգրավված լինել ՔՊ–ի ցուցակում:
 
«Դա «ֆեյքերի» մուտիլովկան է: Այս պահի դրությամբ ես 100 %–ով բացառում եմ, որ ՀԱԿ կուսակցության որևէ անդամ ՔՊ–ի ցուցակում ներկայացված լինի: Եթե նման բան լինի, ապա դա կնշանակի, որ կուսակցության անդամ չէ, քանի որ ընտրությունը քաղաքական միջոցառում է: Ուստի անպայման կուսակցության որոշում պետք է լինի, անգամ այն դեպքում, երբ մեկ կուսակցական անդամ ներգրավվում է մեկ այլ կուսակցության ցուցակում: Եթե նման որոշում դեռ չկա, բայց որևէ կուսակցական նման քայլ իրականացրած լինի, ապա դա կնշանակի, որ ինքն այլևս չպետք է այդ կուսակցության անդամ լինի, քանի որ չի հարգել կուսակցության որոշումը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին որոշման հրապարակմանը, ապա կարծում եմ, որ եկող շաբաթվա սկզբին պարզ կլինի, թե ՀԱԿ–ն ինչ որոշում է կայացրել»,– ասաց Զ. Թադևոսյանը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular