ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխշահավետ պայմանավորվածություններ նախկին ռեյտինգայինների ու քաղաքական ուժերի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արդեն պարզ է, որ նախկինում ՀՀԿ–ին շոշափելի ձայներ ապահոված «ռեյտինգայինների» մեծ մասը այս անգամ չի առաջադրվելու: Սակայն սա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ «ձեռքները ծալած»՝ զուտ կողքից հետևելու են ընտրությունների ընթացքին: Մեր տեղեկություններով, որոշ քաղաքական միավորներ, մասնավորաբար «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Օրինաց երկիր» կուսակցություններն այս օրերին ակտիվ բանակցությունների մեջ են նրանց հետ՝ տեղերում այդ պատգամավորների աջակցությունը ստանալու համար: Որոշ դեպքերում, ըստ մեր աղբյուրների, կարծես թե համաձայնություններ ձեռք են բերվել: Սակայն այնպես չէ, որ վերոնշյալ «քվեատերերը» այս բանակցություններում որոշակի շահեր չունեն: Նրանք փորձում են ձեռք բերել երկուստեք շահավետ պայմանավորվածություն: Մեր տվյալներով, ոմանք հատկապես վերոնշյալ կուսակցություններին խիստ գործնական առաջարկություն են արել: Հաշի առնելով, որ ՔՊ–ի ու ԲՀԿ–ի դեպքում անիմաստ ու անհնար է նման պայմանավորվածությունը, իսկ ՀՀԿ–ն որոշել է, այսպես ասած, քաղաքական թիմով գնալ, «քվեատեր» ռեյտինգայիններն առաջարկել են հետևյալ մեխանիզմը. իրենք կաջակցեն իրենց իսկ «դրած» թեկնածուներին, որոնք ռեյտինգայինով կառաջադրվեն վերը նշված կուսակցությունների տարածքային ցուցակներով, արդյունքում ձայները կգնան այդ կուսակցություններին, իսկ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում դա շահեկան կլինի և՛ իրենց, և՛ նշյալ քաղաքական ուժերին: Ուստի, մեր զրուցակիցներից մեկը կոչ արեց ուշադիր լինել տարածքային ցուցակներին ու չզարմանալ, որ այնտեղ կլինեն տվյալ կուսակցությունների հետ կապ չունեցող մարդիկ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular