ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաժնից դուրս է եկել ու շառ արել». սեւանցի ոստիկանների հարազատների բողոքի ակցիան՝ դատախազության մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեւանի ոստիկանության բաժնում կասկածյալներին ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանների հարազատներն այսօր՝ նոյեմբերի 8–ին, բողոքի ակցիա են իրականացրել գլխավոր դատախազության դիմաց։

Ոստիկանության ծառայողների ազգականների պնդմամբ՝ հաղորդում տված տղամարդը «շառ է անում»։

«Մեր տղաներն ահազանգի հետքերով գնացել են, բերման ենթարկել հանցագործին, որը դուրս է եկել բաժնից ու գնացել, շառ է արել։ Անհնար է՝ մեր երեխեքը հանցագործություն արած լինեն։ Միակողմանի քննություն է ընթանում։ Մեր երեխաներին պետք է ստորագրությամբ ազատ արձակեն, ոչ թե գրավ կիրառեն։ Մերոնք անմեղ են»,– NEWS.am–ին ասաց մեղադրյալներից Դավիթ Սահակյանի մայրը։

Բողոքող ազգականներին ընդունել են դատախազությունում եւ լսել նրանց բողոքը՝ վստահեցնելով, որ արդար քննություն է ընթանում։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ա.Մ.–ն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: Նրանց մեղադրանք է առաջադրվել եւ գրավի դիմաց ազատ են արձակվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular