ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այցի հիմնական նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված նախկին վիրաբուժական հիվանդանոցի կառույցի պայմաններին ծանոթանալն էր:

Սակայն Արմեն Սարգսյանը դատարկաձեռն չէր եկել. հենց Գյումրիում ՀՀ նախագահը լրատվամիջոցներին տեղեկացրեց՝ կառույցի նախագծման աշխատանքերն իր վրա է վերցնում «Երևան, իմ սեր» հիմնադրամը: «Ոչ որպես նախագահ, այլ որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահ տեղեկացնում եմ, որ խորհուրդը հաստատել է՝ «Երևան, իմ սեր»-ը Շիրակի երկրագիտական թանգարանի կառույցի վերականգնման նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ ծախսն իր վրա է վերցնում»,-նշեց ՀՀ նախագահը: Կառավարության որոշմամբ Շիրակի երկրագիտական թանգարանին անհատույց օգտագործման է հանձնվել Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը:

Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1930 թվականին: 70 տարում այստեղ են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերը եզակի են և ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր և նորագույն պատմության փաստավավերագրական նյութերի հավաքածուներում: Թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Բրետանի հնագիտական ծառայության համատեղ արշավախմբի կողմից պարբերաբար իրականացվում են Շիրակի հնագիտական հուշարձանների պեղումներ:

Չնայած ետերկրաշարժյան ծանր պայմաններին՝ թանգարանը Գյումրիում և Երևանում իրականացրել է մի քանի ցուցահանդեսներ: Այս պահին էլ թանգարանի վերանորոգման համար տարբեր մշակութային կառույցներ հանգանակություններ ու բարեգործական մշակութային ծրագրեր են իրականացնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակում Արմեն Սարգսյանը եղավ նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում: «Այսօր Գյումրի չեմ եկել որպես նախագահ, այլ որպես Արմեն Սարգսյան անձ, ով ժամանակին խոստացել էր, որ կհետևի թանգարանի ապագային: Այս թանգարանը ծառայելու է ոչ միայն Շիրակին, այլև ողջ հանրապետությանը: Գյումրին միայն բնակելի տների կարիք չունի, շատ կարիքներ ունի՝ աշխատատեղերի ու հին քաղաքի վերականգնման, որ տուրիստները սկսեն այցելել, ինչը նոր հնարավորություն կտա: Գյումրին յուրահատուկ ու տարբերվող քաղաք է, որն ամեն ինչից բացի, իր հինն ու ժառանգությունն է պահպանել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահը՝ ցավով փաստելով, որ երկրաշարժից 30 տարի անց դեռ քաղաքը մի շարք խնդիրներ ունի:

«Ցավոք, 30 տարի անցել է, բայց վերքը դեռ չի փակվել, և ցավը չի վերացվել: Ես ուսանողական տարիներին եկել և տեսել եմ Լենինականը, քաղաքը հիշում եմ նաև 1996 թվականին, երբ վարչապետ էի, եկա ու տեսա գյումրեցիների զուսպ հպարտությունը: Գիտեմ, որ Գյումրիում տնակներ կան, բայց կարծում եմ, որ Գյումրիի վերականգնումը միայն տուն տալով չէ: Գյումրին պետք է վերականգնվի, և մարդիկ պետք է աշխատանք ունենան»:

Արմենուհի Մխոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular