ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ–ն՝ տխուր ավանդույթը խախտելու ճանապարհին. ի՞նչ է ակնարկում Վիգեն Սարգսյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որտեղ մասնավորապես նշում էր. «ՀՀԿ–ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը, հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:

Այս հայտարարությունը հատկապես խորհրդանշական է նախօրեին մեկ այլ հանրապետական պատգամավորի՝ Կարեն Կարապետյանի սպասելի հայտարարության կոնտեքստում. Կարապետյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին: Կարապետյանն, ըստ ամենայնի, միակը չէ ՀՀԿ–ի ռեյտինգային պատգամավորներից, որ նման որոշում է ընդունել, ու ապագայում մենք կտեսնենք կամ կլսենք ռեյտինգայինով ահռելի ձայներ հավաքած այլ պատգամավորների չմասնակցության մասին ևս: Շատերն էլ, ինչպես, օրինակ, Ֆելիքս Ցոլակյանը, կմասնակցեն, բայց այս անգամ ոչ թե ՀՀԿ–ի, այլ իշխանության ցուցակով: Ռեյտինգային պատգամավորների այս պահվածքի կոնտեքստում Վիգեն Սարգսյանի հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որքանով հստակեցվում է ՀՀԿ–ի նոր դերակատարության, նոր կերպարի ձևակերպման խնդիրը:

Հասկանալի պատճառներով այդ խնդիրը առավել քննարկվող է առաջիկա ընտրություններին մասնակցել–չմասնակցելու, անցողիկ շեմը հաղթահարել–չհաղթահարելու կոնտեքստում: Սակայն, մեծ հաշվով, խնդիրն ավելի ընդգրկուն է ու այն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ ինչպիսի՞ն է լինելու նոր ՀՀԿ–ն կամ ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ–ն առանց իշխանության և խոշոր կապիտալի: Իհարկե, ժողովրդից ու պետությունից չնեղանալը չէ, որ դառնալու է ընտրությունների մասնակցության քաղաքական դրդապատճառը: Դա գուցե որպես բարոյական դրդապատճառ ընդունելի է, բայց մյուս կողմից դա լավություն չէ ժողովրդին, իսկ մյուս կողմից քաղաքական դրդապատճառները պետք է փնտրել այլ տեղ: Նույն տեղում պետք  է փնտրել նաև նոր ՀՀԿ–ի ձևավորման հումքը:

Վերջին հարցազրույցներից մեկում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քանիցս մատնանշում էր, որ մի կողմից ՀՀԿ–ն զտվել է, շատերը հեռացել են ու դա իրենց վերանայվելու շանս է տվել, մյուս կողմից, որ իրենք պատրաստվում են լինել ոչ միայն սկզբունքային ու ոչ գրպանային, այլև գաղափարական ընդդիմություն: Վիգեն Սարգսյանը խնդիրը ձևակերպում է այլ կերպ, բայց, ըստ էության, թելը տանելով մեկ ընդհանուր եզրահանգման՝ անցյալի սխալները պետք է ընդունել, ապաշխարհել դրանց համար, այնուհետ տարիների փորձն օգտագործել քաղաքական դաշտում դերակատարություն ունենալու համար:

Չնայած նոր ՀՀԿ–ի ձևավորման գործընթացին զուգահեռ նկատվող հայտարարությունները դեռևս ամբողջական չեն, դրանցում չկա, այսպես ասած, մեկ ամբողջական մանիֆեստի շունչը, բայց ընդհանուր երանգներով հնչող հայտարարություններից պարզ է դառնում զարգացման հնարավոր ուղղությունները: Մի դեպքում ՀՀԿ–ն փորձելու է կապիտաիզացնել իր փորձը, մյուս դեպքում փորձելու է դիրքավորվել որպես կոնսերվատիվ–ազգային գաղափարախոսության կրող, միաժամանակ փորձելու է լուծել նաև մարտավարական խնդիր՝ դիրքավորվելով որպես Փաշինյանի միակ ընդդիմություն: Իսկ միակ կամ մեկ ընդդիմության շուրջ բանավեճերն ու պայքարը նոր երևույթ չեն Հայաստանում: Նախկինում ևս մենք հետևել ենք պրոցեսների, երբ ընդդիմադիր ճակատում էլ պայքարում էին իշխանության կողմից ճանաչելի ու միակ ընդդիմադիր ուժը դառնալու համար:

Ամեն դեպքում առայժմ հատվածական հնչող հայտարարությունները կարիք ունեն ամբողջական ձևակերպման: Առայժմ դրանք մնում են սոսկ հռետորաբանության մակարդակում և գուցե լուծում որոշակի խնդիրներ կարճաժամկետ մակարդակում: Երկարաժամկետ մակարդակում, սակայն, կարիք կա ընթացիկ հռետորաբանությունը վերածել քաղաքական ամբողջական փաստաթղթի:

ՀՀԿ–ի տրանսֆորմացիոն գործընթացները հետաքրքիր են ոչ այնքան այդ կուսակցության հնարավոր մասնակցության կամ խորհրդարան անցնելու հարցերի հետ կապված: Առավել հետաքրքրական է, թե ինչպես է տարիներ շարունակ բացառապես իշխանություն եղած կուսակցությունը փորձելու կենսունակության այլ հիմքեր գտնել: Ի վերջո, խնդիրը ոչ այնքան ՀՀԿ–ի ռևանշը կամ ռեինկարնացիան է, որքան այն՝ արդյո՞ք ՀՀԿ–ն կկարողանա խախտել տխուր ավանդույթն ու իշխանության կուսակցություն լինելով՝ հեղափոխությունից հետո էլ ներկայացված մնալ քաղաքական կյանքում: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular