ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն Տիգրան Մուկուչյանն ու Հրայր Թովմասյանը գիտեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների հետ կապված ժամանակ առ ժամանակ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները նույնիսկ այդ ոլորտների մասնագետ իրավաբանների համար երբեմն բարդ են: Նրանցից ոմանք մեզ հետ զրույցում պնդում էին, որ այնպիսի իրավաբանական թնջուկ–ականներ են ժամանակին ներդրել թե՛ Սահմանադրության մեջ, թե՛ Ընտրական օրենսգրքում, որ այդ դրույթները թույլ տրվի մեկնաբանել այնպես, ինչպես «պետք է»: Մասնավորաբար, երկար ժամանակ փորձում ենք տարբեր մասնագետներից իմանալ, թե, օրինակ, առավելագույնը քանի պատգամավոր կարող է լինել ԱԺ–ում, որ դեպքերում ինչ հաշվարկ է կատարվում, կամ՝ կուսակցությունների գրանցման գործընթացը, այն է՝ ԱՆ տեղեկանքը որքանով է հիմք՝ գրանցվելու և ընտրություններին մասնակցելու համար և այլն, և այլն: Այս և մի շարք այլ հարցերի հետ կապված, մեր տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում են լուրջ քննարկումներ ընթանում իրավաբանների մասնակցությամբ: Իսկ հայտնի իրավաբաններից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, մեզ հետ զրույցում կես կատակ–կես լուրջ նշեց, թե խնդրահարույց նման մի շարք հարցերի պատասխաններն «աչքիս երկու մարդ ունեն՝ Տիգրան Մուկուչյանն ու Հրայր Թովմասյանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular