ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների աշխատանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգևատրվել է շնորհակալագրերով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով կամավորներին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կատարած աշխատանքի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ո՞րն է ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր արդյունքը. երբ մինչ օրս ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների հետ տպավորություններով կիսվում ենք, նրանք ասում են, որ, իհարկե, շատ բարձր են գնահատում գագաթնաժողովի կազմակերպման մակարդակը, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև կառավարության ներկայացուցիչներին, կազմկոմիտեի անդամներին: Բայց նրանք ամենից շատ ընդգծում էին, որ ամենամեծ տպավորությունը և էներգիան ստացել են մարդկանցից: Այս գնահատականի համար ամենամեծ ներդրումն ունեցել եք հենց դուք, որովհետև դուք այն մարդիկ եք, ովքեր առաջին հերթին շփվել են, ընդունել են, ուղեկցել են, ճանապարհել են, բացատրել են գագաթնաժողովի մասնակիցներին, օգնել են կողմնորոշվել տեղանքում: Նրանք, ի դեմս ձեզ, տեսել են լուսավոր, պայծառ, ուժեղ, դրական մարդկանց և ձեր աչքերում տեսել են ուժեղ, պայծառ, դրական և մեծ ապագա ունեցող երկիր: Սա է ՖՄԿ գագաթնաժողովի և ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր արդյունքը:

Այսպիսով, կարող ենք ասել, որ նաև ձեր կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, սկսել է ընկալվել նաև որպես մարդկանց երկիր: Մեր երկիրը շատ հարստություններ ունի, որոնց մասին՝ մեր պատմության, մշակութային արժեքների, պատմական հուշարձանների, գրականության, երաժշտության մասին գիտեն շատերը: Բայց շատ կարևոր է, որ մենք հիմա արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը մարդկանց երկիր է, ազատ, ստեղծագործող, պայքարող, հաղթող և հյուրընկալ մարդկանց երկիր, ովքեր կարող են ընդունել, իրականացնել և հաջողությամբ ամփոփել այդպիսի բարձր մակարդակի միջազգային իրադարձություն, որը մեր երկրի անկախության պատմության մեջ ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած կամավորական աշխատանքի համար: Դա անգնահատելի ծառայություն է, որ մատուցել եք մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և շատ ուրախ եմ այսօրվա ձեր բարձր տրամադրության համար: Խոնարհվում եմ ձեր կատարած աշխատանքի առաջ: Շնորհակալ եմ, դուխով և այդպես շարունակեք»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular