ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի խորհրդում Երևանի 2800-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ համայնքների միությունի, հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում ԵԽ կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապես հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է նման արարողությանը մասնակցելը ու նշեց. «Կոնգրեսն ու Հայաստանը երկարատև համագործակցության պատմություն ունեն և լավ հարաբերություններ ու փոխվստահության մթնոլորտ է ձևավորված: Հայստանի թավշյա հեղափխությունը մենք հետևեցինք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Հեղափոխությունը վկայումէ  այն մասին, որ Հայաստանըխաղաղ ճանապարհով գնում է ժողովրդավարական փոփոխությունների»:

Անդրես Կնապեն շնորհակալություն հայտնեց գեղեցիկ Երևանի մասին ցուցադրությունն իրենց ներկայացնելու համար ու նշեց՝ ցուցադրությունը վկայում է այն մասին, որ 2800-ամյա երևանը նաև դինամիկ ու զարգացող քաղաք է:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին ընդունելության համար, իր ելույթում նշեց. «Երևանը ներկայացնում է հայ ժողովրդի միասնականությունը: Մենք՝ հայերս, պաշտում ենք մեր  մայրաքաղաքը և նրա բացառիկ մթնոլորտը: Մենք սիրում ենք նաև մեր հյուրերին, ուստի բոլոին սիրով կհյուրընկալենք Երևանում»:

Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Կոնգրեսը ոչ միայն եվրոպայի 200 հազար տեղական իշխանությունների միասնական ձայնն է, այլև մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ: Անդրադառնալով Երևանի պատմությանը՝ Էմին Երիցյանը նշեց. «Այս տարի տոնելով մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ մենք օգտագործեցինք նաև լավ առիթը Կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում ձեզ ներկայացնելու մեր մայրաքաղաքի պատմության մի հատվածը։ Հուսով եմ՝ ցուցադրությամբ ձեզ հաղորդակից կդարձնենք այն ջերմությանն ու սիրոն, որ իր շուրջ ստեղծում են Երևանն ու Հայաստանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular