ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր են գնացել տրամադրված գումարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի վերանորոգման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների, ինչպես նաև վթարային պատշգամբների վերանորոգման աշխատանքների կատարմանը: 

Անդրադառնալով վթարային պատշգամբների խնդրին՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հիշեցրել է, որ, որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն որպես բարի կամքի դրսևորում Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ամեն տարի միջոցներ են հատկացվում այդ ծրագիրն իրականացնելու համար: 

Կ. Արեյանը նշել է, թե իբր լինում են դեպքեր, երբ բնակիչները հրաժարվում են կամ թույլ չեն տալիս իրականացնել նորոգումը՝ վտանգելով բնակիչների ու անցորդների անվտանգությունը: Նա, սակայն, չի նշել, թե կոնկրետ ո՞ր հասցեից են նման մերժումները եղել և կոնկրետ ո՞ւմ է դա վերաբերում: Երևանցիները լավ գիտեն, որ նման գումարները, այն էլ՝ ավագանու որոշմամբ, հիմնականում ծախսվել են ՀՀԿ–ամերձ շրջանակների, այսինքն՝ յուրայինների բնակարանների պատշգամբները վերանորոգելու համար, իսկ ոչ յուրայիններինը մնացել են անմխիթար վիճակում: 

Բնական է, որ այս ամենից դեռևս անտեղյակ է քաղաքապետ Հայկ Մարությանը, ով պատասխանատուներին հանձնարարել է համատիրությունների հետ համատեղ բնակիչների շրջանում բացատրական աշխատանքներ իրականացնել՝ հիշեցնելով, որ այդ գործառույթը քաղաքապետարանի պարտավորությունների շրջանակից դուրս է: Հետևաբար հետագա ողջ պատասխանատվությունը կրելու են սեփականատերերը:

Մինչ այդ, երևի նույն Արեյանից պետք էր հարցնել ու հստակություն մտցնել, թե խոսքը կոնկրետ ո՞ր հասցեներին է վերաբերում, նման լավ քայլը մերժած քանի՞ սեփականատեր կա մայրաքաղաքում և այլն: Իրականում դժվար է պատկերացնել, որ պետական պատկան մարմինների կողմից նման նախաձեռնություն ցուցաբերելու դեպքում կգտնվի գեթ մեկ քաղաքացի, ով թույլ չի տա, որ իր շքապատշգամբը Արեյանի նշած բարի կամքի շրջանակներում վերանորոգվի:

Իսկ գուցե խոսքն այլ պայմանավորվածությունների մասի՞ն է եղել: Ասենք՝ այդ բարի կամքի դիմաց ոմանք բնակիչներից փորձել են գումարներ գանձել, այդ պատճառով են մարդիկ հրաժարվել, նման «ծառայությունից», կամ մեկ այլ մոտեցումն է դրա պատճառը եղել: 

Սրանք հարցեր են, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Առավել ևս, երբ այսօր նոր իրողությունների պայմաններում հին ռեժիմի ներկայացուցիչներն ամեն ինչ փորձում են բարդել բնակիչների վրա՝ դրանով կոծկելով սեփական թերացումները, որոնք քիչ չեն: Բացի այդ, լավ կլիներ, որ քաղաքային իշխանությունները բոլոր հարցերին մոտենային բնակչի շահի, ոչ թե նախկին իշխանությունների տեսանկյունից: Առավել ևս, որ նման թեմաներով միշտ էլ հարցերն ավելի շատ են եղել, քան պաշտոնյաների պատասխանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular