ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռեժիսոր. «Քայլ արեցինք, բայց դրանից հետո մեզ թռիչքներ էին պետք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի արձակումից հետո ու սպասվելիք ընտրություններին ընդառաջ ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը մի քանի խնդիր է բարձրացնում ու նշում, որ, այնուամենայնիվ, խորհրդարանական ընտրություններից հետո դրանց լուծման ակնկալիքն ունի: 

«Հասկանում եմ՝ քայլ արեցինք, բայց դրանից հետո մեզ թռիչքներ էին պետք: Մոլորակն ավելի արագ է պտտվում, քան այն քայլերը, որոնք մենք փորձում ենք անել: Եվ այդ առումով ես դժգոհ եմ»,–1or.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նա ընդգծեց. «Ժողովրդի 90 տոկոսից ավելին, ի վերջո, այս հեղափոխության ոգեշնչման մեջ էր: Եթե ամբողջ ժողովուրդը սպասում էր և իրականացրեց այս հեղափոխությունը, ինչպե՞ս կարելի է ընտրություններին մասնակցել սեփական անկարող թիմով: Կարծում եմ և վստահ եմ, որ ճիշտն այն էր, որ վարչապետի գլխավորությամբ ընտրվեր և ժողովրդի միջից կուտակվեր առողջ ներուժը, և ընտրություններին ներկայանային հենց համաժողովրդական վերնախավը ներկայացնող թեկնածուների կազմով: Եվ այդ դեպքում, իհարկե, այդ ներուժով կարող էինք մեծ գերխնդիրներ լուծել... Իսկ հիմա էլի հերթական գզվռտոց, պայքար... Արդյունքում ԱԺ–ն ինչպես էլ որ ձևավորվի, միգուցե, այնտեղ լինի ժողովրդի համար ներկայանալի ուժերի չնչին տոկոսը: Այդ դեպքում ես չգիտեմ՝ այդ պառլամենտն ինչի՞ն պետք է ծառայի: Այսինքն՝ այն կարո՞ղ է իրականություն դարձնել հեղափոխության այն ակնկալիքները, որը ժողովրդին ոտքի հանեց»:

Նրա խոսքով, այս ամիսների ընթացքում հետևություններ պետք է աներ իշխանությունը՝ հենվելով ժողովրդի վրա: 

«Ժողովրդին չի կարելի շահարկել, նրանից քաղաքական ակնկալիքներ ունենալ: Ժողովուրդն ուզում է արդար, ճիշտ ապրել: Ժողովրդի մեջ գենետիկորեն կա անընդհատ մեծագործությունների սպասելու մեծ մղումը, և պետք է սնել դա: Բայց քաղաքական մտքի անկարողություն կա, որն այսօր շատ ավելի հետ է, քան ժողովրդի իրական ակնկալիքները»,–նշեց ռեժիսորը:

Խաչիկ Չալիկյանը շեշտեց՝ իշխանությունը միայն կառավարությունը չէ: 

«Օրինակ՝ ինձ դուր չի գալիս նաև ընդդիմության՝ իրար դեմ ու պառակտված գործունեությունը: Ազգային ներուժը նոր խորհրդարանում միավորելու գաղափարի շուրջ գոնե պետք է միավորվեր ողջ ընդդիմությունը: Այդ դեպքում ոչ թե այլընտրանք կլինեին Նիկոլ Փաշինյանին, այլ կլծվեին նոր աշխարհ կառուցելու աշխատանքին: Բայց ինչպե՞ս կարելի է կրկին առանձին խմբերով փորձել մտնել ԱԺ: Այդպես մտնում եք խորհրդարան, որ ի՞նչ անեք: Կարծում եմ, ամեն դեպքում, ընդդիմությունն էլ պետք է մեծ գաղափարներով առաջնորդվի: Եվ, ըստ իս, անկախ ընտրություններում ով ինչ կշահի, բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են միավորվել և ժողովրդի ակնկալիքներն իրականություն դարձնել: Հայաստանի մտավոր և քաղաքական ներուժին պետք է միավորվեն նաև սփյուռքի կարող ուժերը: Վերջին հաշվով, պետք է կառուցել երկիրը: Ի՞նչ է, երկիրը կառուցելու համար պարտադիր պետք է իշխանություն լինե՞ս: Բոլոր ոլորտներում աշխարհով մեկ հրաշալի մասնագետներ ունենք: Եթե բոլորը միավորվեն և փորձեն երկիր կառուցել, ո՞վ պետք է դրան հակադրվի: Մեծ հաշվով, ես կուզեի, որ այդ կենտրոնացված ներուժը շատ ավելի ներկայանալի ու գործուն լիներ, քան ձևավորվող խորհրդարանը»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ի՞նչ թռիչք էր, որն այս ամիսների ընթացքում պետք է տեսնեինք, բայց չտեսանք, Խաչիկ Չալիկյանն ընդգծեց.

«Վստահ եմ, որ մինչև հեղափոխությունը տիեզերքում նոր աշխարհակարգ կառուցելու այդ հզոր պատվերը կար: Ռեժիսուրայի մեջ էլ մինչև մտահղացում չլինի, հորինելով անհնար է իրականություն դարձնելը: Եվ այդ առումով այդ հզոր պատվերը կար: Քաղաքական դաշտը, սակայն, չունի այդ երևակայությունը, զգայական այն ներուժը, որ կարողանա այդ պատվերն ընկալել: Սա մեծ թերացում է: Մենք չտեսանք այդ հզոր պատվերի իրականացումը, որը մեզ ոտքի հանեց և Աստծո մատը մոլորակի վրա հանկարծ հայտնվեց հենց Հայաստան կետում: Եվ այսօր, այսքան թերացումներից հետո, հանկարծ նորից ճչաց այդ պատվերը: Եթե այսօր չփորձենք մեր քայլն անել ու աշխարհին հակադարձել մեր արժեհամակարգային նոր մոտեցմամբ, ապա, կարծում եմ, որ արդյունքը շատ ավելի վատ կլինի»:

Ինչ վերաբերում է նշված արդյունքը շտկելուն ու ճիշտ ուղղությամբ շարժվելու հնարավորությանն ու ժամանակին, ռեժիսորն ասաց. «Քաղաքական առումով, իհարկե, ջրբաժանն ԱԺ ընտրություններն են: Եվ եթե այստեղ մեր ակնկալիքները չիրականանան... 

Ի վերջո, հեղափոխությունը բոլորինս է, առանձին անհատներինը, կուսակցություններինը չէ: Մենք այսօր ձևավորել ենք «Հայացք Հայքից» մտավորականության նախաձեռնությունը: Համայն հայության ներուժը միավորելով՝ մենք փորձում ենք ընտրություններից հետո, ի վերջո, ձևավորել մտավոր, քաղաքական, մշակութային այն հզոր ներուժը, որը պետք է սկսի կառուցել: Մենք մինչև այսօր կարողանում ենք քիչ թե շատ քանդել, բայց որևէ նոր ու կառուցողական աշխատանք չի տարվել: Ի հեճուկս բոլոր չընկալողների, պետք է փորձենք թռիչքաձև իրականացնել այդ լուսավոր ու հզոր պատվերը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular